485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Playboy ամսագրի տպաքանակը կկրճատվի ճգնաժամի պատճառով. թերթ
13:37
12 Մայիսի 2009

Տղամարդկանց համար նախատեսված Playboy լեգենդար ամսագրի ղեկավարությունը ծրագրում է կրճատել ամսագրի տպաքանակն ու թողարկման քանակը տնտեսական դժվարությունների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Chicago Tribune ամերիկյան թերթին։

Playboy ամսագրի գործադիր տնօրեն Ջերոմ Քերնի (Jerome Kern) խոսքերով, «արմատական փոփոխություններ են սպասվում»։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ հուլիս և օգոստոս ամիսների համար երկու ամսագիր թողարկելու փոխարեն ծրագրվում է թողարկել մեկը, ինչը թույլ կտա կրճատել տպագրական և ամսագրի տարածման ծախսերը։ Բացի այդ, ընկերությունը քննարկում է ամսագրի ապագա համարների տպաքանակի և գովազդի ծախսերի կրճատման մասին հարցը։

«Playboy-ը նաև ծրագրում է փոխել հունիս ամսվա համարի դիզայնը՝ ամսագրին նոր և թարմ տեսք հաղորդելու նպատակով», - նշել է Քերնը։ Նրա խոսքերով, հեռուստատեսության աշխարհում ընկերության գործերը կարելի է շտկել, սակայն տպագիր հատվածում տիրող իրավիճակը լավատեսություն չի ներշնչում։

Վերջին ամիսների ընթացքում ղեկավարությունն արդեն անցկացրել է մի շարք հարկադիր կրճատումներ՝ ներառյալ մայիսի 1-ին Նյու Յորքի գրասենյակի փակումը։ Թերթերի և ամսագրերի տպաքանակի վերահսկման բյուրոյի (ABC) տվյալների համաձայն՝ Playboy-ը 2002 և 2008 թթ.-ի ընթացքում կորցրել է 600 հազար ընթերցող։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում Չիկագոյում հիմնված ընկերության վնասը կազմել է 13,7 միլիոն դոլար։

Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների (Hugh Hefner) դուստր Քրիստի Հեֆները (Christie Hefner) հունվարին 20-ամյա աշխատանքից հետո հրաժարական է տվել Playboy Enterprises գլխավոր գործադիր տնօրենի (CEO) և տնօրինությունների խորհրդի նախագահի պաշտոնից։ Տնօրենների վարչությունը նրան փոխարինող է փնտրում։ Playboy-ն աշխարհում ամենահայտնի ապրանքանիշներից մեկն է։ Ողջ աշխարհում ամսագրերը թողարկվում են տարբեր լեզուներով։ Ամսագրի ռուսական տարբերակը լույս է տեսնում 1995 թ.-ից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: