486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս գործարար Լեբեդևի կողմից ձեռք բերված լոնդոնյան թերթը վերաապրանքանիշավորում է անցկացրել
10:59
12 Մայիսի 2009

Այս տարվա սկզբին ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևի կողմից ձեռք բերված լոնդոնյան Evening Standard թերթը վերաապրանքանիշավորում է անցկացրել և ընթերցողների առջև հանդես է եկել նոր տեսքով և նոր ձևաչափով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Երկուշաբթի երեկոյան նորացված թերթի առաջին համարն անվճար բաժանվել է Լոնդոնի փողոցներում։ «Այսօր Լոնդոնի Evening Standard-ի համար նոր սկիզբ է։ Մենք ունենք արմատապես նոր արտաքին տեսք՝ թարմ, ժամանակակից և ապագայի ձգտումով. մի թերթ, որը լինելու է անկեղծ, անկախ և լուսավորելու է մեր մայրաքաղաքը», - խմբագրական հոդվածում նշել է թերթի գլխավոր խմբագիր Ջորդի Գրեյգը։

Թերթի փոփոխված տարբերանշանին ավելացել է «Լոնդոն բառը», այժմ պարբերականի շապիկին գրված է London Evening Standard։ «Դուք կտեսնեք, որ մենք ավելացրել ենք «Լոնդոն» բառը շապիկի անվան մեջ, գլխավոր տեղում, այնտեղ, որտեղ հենց նրա տեղն է», - նշել է գլխավոր խմբագիրը։

Թերթը սկսել է համագործակցել մի շարք նոր լրագրողների հետ, որոնց թվում են, օրինակ, կատակերգու դերասան Քրիս Ադիսոնը, ով վերջերս նկարահանվել է բրիտանական քաղաքականության ետնաբեմի մասին պատմող «Հանգույցում» (In the Loop) ֆիլմում։

Բացի այդ, ամեն օր թերթում ներկայացվելու են նոր թեմատիկ բաժիններ, օրինակ՝ «Միտումներ», «Նորաձևություն, ոճ և սեքս», «Առողջություն և գեղեցկություն», «Լոնդոնյան կյանք», «Կինո և երաժշտություն», «Տուն և անշարժ գույք», ինչպես նաև ավանդական դարձած ուրբաթ օրը հրատարակվող ESMagazine-ը՝ թարմացված դիզայնով։

«Ամեն օր մենք ձեզ կներկայացնենք նոր բացառիկ պատմություններ և թեժ նորություններ, որոնք ձևավորում են Լոնդոնի օրակարգը», - խոստացել է Գրեյգը։

Գործարկվել է նաև նոր ինտերնետ-ծառայություն՝ istandard.co.uk, որը նախատեսված է շարժական սարքավորումներ օգտագործողների համար, որոնք կկարողանան ստանալ լուրեր, տեղեկատվություն տրանսպորտի երթևեկության մասին, եղանակի տեսություն, արժույթի շուկայի ամփոփագրեր ու մարզական արդյունքներ։

Լոնդոնի գլխավոր թերթի վերաապրանքանիշավորմանը նախորդել է արտաքին գովազդի երեքշաբաթյա արշավ, երբ ողջ քաղաքում փակցվել էին սպիտակ պաստառներ՝ թերթի տարբերանշանով և գրառումներով, որոնք կատարվել էին թերթին բնորոշ տառատեսակով։

Պաստառներում թերթը ներողություն է խնդրել իր ընթերցողներից «բացասական հայացքի», «ինքնագոհության», «կանխատեսելիության» և այլ «մեղքերի» համար, որոնք բացահայտվել են Լոնդոնի բնակիչների շրջանում անցկացվող հատուկ ուսումնասիրության հետևանքով, որն անցկացվել է թերթի նոր տիրոջ հայտնվելուց հետո։

Այս տարվա հունվարին Evening Standard թերթի բաժնետոմսերի մեծ մասի փաթեթի (75 տոկոս) սեփականատեր է դարձել ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևը, ով դրա համար վճարել է խորհդանշական գումար՝ 1 ֆունտ ստեռլինգ։

Հրատարակության գնման վերաբերյալ բանակցությունների հենց սկզբից Լեբեդևը հասկացրել է, որ չի միջամտելու հրատարակության ամենօրյա խմբագրական քաղաքականությանը, սակայն կփոխի թերթի գլխավոր խմբագրին։

Այս պաշտոնում է նշանակվել է 48-ամյա Գրեյգը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Tatler միջազգային ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: