486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար է նշանակվել վարչության ռուսական դեպարտամենտի նախկին ղեկավարը
10:29
12 Մայիսի 2009

ԱՄՆ պետդեպարտամենտի նոր պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել վարչության ռուսական բաժնի նախկին ղեկավար Իան Քելլին։ «Ես որոշեցի այսօր գալ ճեպազրույցի, որպեսզի պաշտոնապես ձեզ ներկայացնեմ ԱՄՆ պետդեպարտամենտի նոր պաշտոնական ներկայացուցչին և պետքարտուղարի տեղակալի հասարակայնության հետ կապերի պաշտոնակատար Իան Քելլիին, ինչպես նաև հրապարակավ շնորհակալություն հայտնեմ Ռոբերտ Վուդին (պետդեպարտամենտի նախկին պաշտոնական ներկայացուցչին)», - ասել է Քլինթոնը երկուշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Իանը վերջերս աշխատում էր Ռուսաստանի հետ զբաղվող բաժնում», - հիշեցրել է պետքարտուղարը։ «Այնպես որ շատ ճիշտ եղավ, որ առաջին երկկողմ հանդիպումը, որին նա ներկա էր, նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ իմ հանդիպումն էր», - ավելացրել է Քլինթոնը։

ԱՄՆ պետքարտուղարn ընդգծել է, որ Իանը շատ ժամանակ է անցկացրել արտասահմանում՝ զբաղեցնելով տարբեր դիվանագիտական պաշտոններ, և այդ պատճառով նա պատրաստ է իր նոր աշխատանքին։

«Նա իմ ամենամոտ թիմի լիիրավ անդամը կլինի, և, մասնավորապես, կխոսի անձամբ իմ և պետդեպարտամենտի անունից», - ասել է Քլինթոնը։ Քելլին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար, ինչպես նաև հիացմունք է հայտնել իր նախորդի աշխատանքի վերաբերյալ։ Քելլին հույս է հայտնել աշխատանքի համատեղ շարունակության կապակցությամբ։ Կարճատև ելույթից անմիջապես հետո պետդեպարտամենտի մամուլի ծառայության նոր ղեկավարը անցել է իր նոր պարտականություններին՝ սկսելով ամենօրյա ճեպազրույցը։

Պետդեպարտամենտում նման բարձր պաշտոնում Քելլիի նշանակումը Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու Բարաք Օբամայի վարչակազմի ձգտման հերթական նշանը դարձավ։

Ավելի վաղ ԱՄՆ միջազգային անվտանգության գործերով պաշտպանության փոխնախարարի պաշտոնում էր նշանակվել Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն։ Մեկ այլ նախկին դեսպան Ուիլյամ Բեռնսն այժմ զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը։ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ համաձայնությունների ստուգման և պահպանման հարցերով տեղակալ է նշանակվել Քարնեգիի մոսկովյան կենտրոնի նախկին տնօրեն, Ռուսաստանի վերաբերյալ հայտնի մասնագետ Ռոուզ Գոթեմյուլերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: