484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ «Արևելյան գործընկերության» հիմնադիր գագաթնաժողովն ավարտվեց Պրահայում
10:53
08 Մայիսի 2009

Եվրամիությունում նախագահող Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվել է ԵՄ «Արևելյան գործընկերության» հիմնադիր գագաթնաժողովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Եվրահամայնքի նախագիծն ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի մերձեցմանը ԵՄ հետ։ Ծրագրով նախատեսվում է այդ երկրներին մինչև 2013 թ.-ը 600 մլն. եվրո հատկացնել։ Այդ միջոցները նախատեսված են պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների վերահսկման և փոքր ընկերություններին օգնություն ցուցաբերելու համար։

Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներն անձամբ են մասնակցել «Արևելյան գործընկերություն» նախագծի մեկնարկին Պրահայի Կոնգրես-կենտրոնում։ Բելառուսը ԵՄ վեհաժողովում ներկայացնում էր առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն, Մոլդովան՝ փոխվարչապետ Անդրեյ Ստրատանը։ 

«Պետք չէ ձևացնել, որ մեզանից արևելք (ԵՄ-ից) ոչինչ չկա, այնտեղ ևս կան երկրներ, որոնք եվրոպական հավակնություններ ունեն»,- ասաց Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Միրեկ Տոպոլանեկը ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ ««Արևելյան գործընկերություն» նախագիծը պետք է ոչ բլոկային համակարգի վերսկսում լինի, ոչ՝ ազդեցության ոլորտի համար պայքար»։  

«Պետք է լինի ոչ թե ձևական, այլ պրագմատիկ համագործակցություն իրավահավասար գործընկերների միջև ինչպես առևտրի ու էներգետիկ անվտանգության, այնպես էլ մարդու իրավունքների ամրապնդման ոլորտներում»,- հայտարարեց Տոպոլանեկը։

«Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ անդամակցության հնարավորություն, բայց ենթադրում է քաղաքական և տնտեսական մերձեցում այդ տարածաշրջանային կազմակերպության հետ՝ ներառյալ վիզային ռեժիմի դյուրացումն ու համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: