478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+30
Եղանակը Երևանում
Հայ
Գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք թույլ են տալիս քաղցկեղի բջիջներին ախտահարել գլխուղեղը
12:55
07 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականները հայտնաբերել են գեներ և մոլեկուլյար մեխանիզմներ, որոնք պատասխանատու են կրծքի քաղցկեղի մետաստազացման և գլխուղեղում տարածվելու համար։ Բացահայտումը կարող է նոր արդյունավետ դեղորայքի ստեղծման հանգեցնել, որոնք կրծքի քաղցկեղ տարած կանանց մոտ կկասեցնեն քաղցկեղի կրկնագոյացումը, հայտնվում է Nature ամսագրում հրատարակված հետազոտության մեջ։  

Ըստ աշխատանքի հեղինակների, կրծքում գոյացած ուռուցքներից քաղցկեղի բջիջների տարածման գործոններից են COX2 և HB-EGF գեները։ Նրանք պատասխանատու են քաղցկեղի բջիջների տեղափոխման ու օրգանիզմի առողջ բջիջներ ներթափանցելու ունակության համար։ COX2 և HB-EGF գեները անցյալում արդեն նկատվել են որպես կրծքի քաղցկեղի՝ դեպի թոքեր մետաստազավորում հարուցող գործոններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գիտնականների հայտնաբերած երրորդ գենը կոչվում է ST6GALNAC5, և ինչպես պարզվել է, պատասխանատու է բջիջների՝ արյան շրջանառության շրջանից դուրս գալու և հեմատոէնցեֆալիկ պատնեշը հաղթահարելու ունակության համար՝ այդպիսով ներթափանցելով ուղեղի հյուսվածքներ։  

Քաղցկեղի մետաստազավորումը գլխուղեղում, որպես կանոն, տեղի է ունենում ուռուցքը վիրահատական միջամտությամբ կրծքից հեռացնելուց հետո տարիներ անց։ Այս հանգամանքը արդեն վաղուց ստիպել է գիտնականներին ենթադրել, որ վիրահատությունից հետո օրգանիզմում մնացող քաղցկեղի բջիջներն այս ողջ ընթացքում սփռված են մնում օրգանիզմի արյունատար անոթներում՝ ունակ չլինելով հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը կազմող մազանոթների ցանցը։    

Այդ պատնեշը պաշտպանում է ուղեղը արյան մեջ շրջանառվող օտար բջիջների ներթափանցումից և կարգավորում է կենսաբանական մոլեկուլների փոխադրումը դեպի ուղեղի հյուսվածքներ։ Ուղեղում մետաստազավորման համար բջիջներին անհրաժեշտ է այդ պատնեշն անցնելու հնարավորություն ստանալ։   

Գիտնականներն իրենց աշխատանքում ուղեղի քաղցկեղի զարգացող փուլում գտնվող հիվանդների քաղցկեղի բջիջներն առանձնացրել են մետաստազներից, անցկացրել դրանցում տարբեր գեների ակտիվության վերլուծություն, ինչպես նաև համեմատել այդ տվյալները մկների վրա կատարված փորձերից ստացված կլինիկական հետազոտությունների ու տվյալների հետ։

Հոդվածի հեղինակները հայտնաբերել են, որ ST6GALNAC5 ֆերմենտը, որը նորմալ վիճակում իր ակտիվությունը դրսևորում է միայն ուղեղի հյուսվածքներում, քաղցկեղի բջիջների մակերեսին հատուկ ծածկույթ գոյացնող քիմիական ռեակցիա է առաջ բերում, որն օգնում է նրանց հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշն ու ներթափանցել ուղեղի հյուսվածքներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։