481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Օնիշչենկոն հերքել է 7 մլն մոսկվացիների՝ A/H1N1 տեսակի գրիպով վարակվելու հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը
11:05
05 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշչենկոն հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ A/H1N1 տեսակի գրիպով Մոսկվայում կարող է վարակվել մինչև 7 մլն մարդ։Երկուշաբթի նման հնարավորության մասին հայտարարել է Մոսկվայի Ռոսպոտրեբնադզորի վարչության ղեկավար Նիկոլայ Ֆիլատովը։

«Դեպքերի զարգացման նման սցենար հնարավոր չէ, դա սադրանք ու ապակայունացում մտցնելուց, բնակչության շրջանում խուճապ սերմանելուց բացի ուրիշ ոչինչ չի նշանակում»,- հայտարարել է Օնիշչենկոն ՌԻԱ Նովոստիին։   

Նրա խոսքերով, Ռոսպոտրեբնադզորն այժմ ծառայողական հետաքննություն է վարում՝փորձելով պարզել, թե ով է հաշվել այն մարդկանց թիվը, ովքեր կարող են վարակվել А/H1N1 գրիպի վիրուսով։   

«Եթե այդ թվերի հիման վրա որոշակի որոշումներ են ընդունվել, ապա մենք կխնդրենք Մոսկվայի իշխանություններին իրական հաշվումներ կատարել և իրական հաշվումների ու գնահատականների հիման վրա, որոնք կանեն պատասխանատու մասնագետները, կուղղենք ընդունված որոշումը»,- ասաց Օնիշչենկոն։    

Նա նաև ավելացրել է, որ 20 միլիոնանոց Մեխիկոյում, որտեղ համաճարակը սկսվել է ապրիլի 18-ին, ամենահոռետեսական կանխատեսումներով խոսվում էր 3 հազար հիվանդի մասին։ Այդ իսկ պատճառով հայտարարել այն մասին, որ 7 մլն մոսկվացի կարող է վարակվել, անպատասխանատու է, ասաց Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը։  

Մեքսիկայում և ԱՄՆ-ում գրիպի վարակի նախկինում անհայտ հարուցիչով մարդկանց վարակման դեպքերի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է 2009 թ.-ի ապրիլի վերջին։ Նոր վարակը կոչվեց «խոզագրիպ», սակայն ավելի ուշ ԱՀԿ-ն, մի շարք երկրների կառավարությունների և մսի արտադրության ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ, որոշում ընդունեց չօգտագործել այդ տերմինը, այլ փոխարինել այն վարակի տեխնիկական անվանմամբ՝ «A/H1N1 գրիպ»։     

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, A/H1N1 գրիպի համավարակի վտանգի մակարդակը 4-ից հասցրել է 5-ի՝ վեցմիավորանոց սանդղակով։

Հիվանդությունն առաջանում է «А»տիպի վարակի հիբրիդից: Հիվանդների մոտ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ի հայտ են գալիս հազ, հարբուխ, մկանային ցավ, որոշ դեպքերում՝ փսխում և փորլուծություն։

ԱՀԿ մայիսի 4-ին պաշտոնապես հաստատել է մարդկանց՝ A/H1N1 գրիպով վարակվելու 1003 դեպքի մասին։ Հիվանդացածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում ու Մեքսիկայում է՝ 727 և 286 մարդ համապատասխանաբար, համաձայն այդ երկրների բժշական մարմինների տվյալների։ Մահացել է 27 մարդ, 26-ը՝ Մեքսիկայում, մեկը՝ ԱՄՆ-ում։  

Մահվան դեպքեր այլ երկրներում չեն գրանցվել: Հիվանդացության դեպքեր են հաստատվել, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Իտալիայում, Իռլանդիայում, Կոլումբիայում, Պորտուգալիայում:

Մանրամասն մշակման ենթարկված խոզի մսի և դրանից պատրաստված մթերքների օգտագործումը տվյալ վիրուսով վարակվելու վտանգ չունի, նշում է ԱՀԿ-ն։ Պրոֆիլակտիկայի նպատակով խորհուրդ է տրվում օճառով կանոնավոր կերպով և լավ լվանալ ձեռքերը, իսկ գրիպանման հիվանդության նախանշանների առաջացման դեպքում դիմել բուժօգնության։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։