478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհին սպառնում է «խոզի հիստերիայի», ոչ թե գրիպի գլոբալ համաճարակը. ԱՄՆ փորձագետներ
11:35
04 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհին ավելի շատ սպառնում է մարդկանց, այսպես կոչված, խոզի գրիպով (A/H1N1) վարակման նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված խուճապն ու հիստերիան, քան թե ինքը՝ հիվանդությունը, հաստատում են մի շարք ամերիկացի փորձագետներ ու ԶԼՄ-ներ։

«Վախի համավարակը շատ ավելի ուժեղ է, քան վիրուսային վարակը»,-  FOX News հեռուստաալիքի կայքի իր բլոգում հայտարարել է հայտնի փորձագետ-վիրուսաբան, պրոֆեսոր Մարկ Սիգելը։

Նրա գնահատականով՝ վիրուսի տարածումն այնքան էլ զանգվածային ու սրընթաց չէ, որքան դա երևում է ԶԼՄ-ների էջերից, որոնք խոզագրիպի բռնկումը դարձրել են համաշխարհային «թոփ-նյուզ»՝ դրանով իսկ ավելացնելով խուճապը տարբեր երկրների բնակիչների շրջանում։

Նա հիշեցրել է, որ ոչ խոզի գրիպի առաջին հայտնի բռնկումը 1976 թ.-ին, ոչ թռչնագրիպի համավարակը 2006 թ.-ին այնքան մահաբեր չեն եղել, որքան դա մատուցվել ու ընկալվել է զանգվածային գիտակցության մակարդակում։

Մեկ բանակային նորակոչիկի մահը 1976 թ.-ին ու վիրուսի հայտնաբերումը ևս 500 պայմանագրայինների արյան մեջ, որոնք այդպես էլ չհիվանդացան, համազգային խուճապ առաջ բերեց, ու 40 մլն. ամերիկացիներ պատվաստվեցին։

Այժմ փորձագետներն ասում են, որ գրեթե հազար դեպքում այն ժամանակվա պատվաստումը կապվում է այնպիսի բացասական հետևանքների հետ, ինչպիսիք են անդամալուծությունը։ Հանրապետական սենատոր Ռոն Փոլը CNN եթերից հիշեցրեց, որ խուճապի արդյունքում 1976 թ.-ին ընդամենը մեկ մարդ մահացավ անմիջականորեն գրպից, իսկ ևս 26-ը զոհվեցին պարտադիր պատվաստման արդյունքում, ինչի օգտին այն ժամանակ քվեարկեց վախեցած Կոնգրեսը։     

«Հինա ևս վտանգը ակնհայտորեն ուռճացրած է։ Երկրում բացահայտ կերպով զանգվածային հիստերիա է տիրում, որը չի համապատասխանում սպառնալիքին»,- հայտարարեց Փոլը։

Մեգապոլիսի քոլեջների ուսանողներին հանգստացնող ցուցումներ են ուղարկվում, որոնցում խորհուրդ է տրվում պարզապես ավելի հաճախ լվանալ ձեռքերը և խուճապի չմատնվել մրսածության ախտանիշերի ի հայտ գալու դեպքում։ Պարտադիր պատվաստում, բարեբախտաբար, քաղաքում չեն հայտարարում, իսկ Նյու Յորքի մետրոյում առայժմ բժշկական դիմակներ չեն կրում։   

ԱՄՆ իշխանությունները մտադիր են համավարակի սպառնալիքի դեմ պայքարի համար 1,5 մլրդ. դոլար տրամադրել։ Երկրի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ազգին լվանալ ձեռքերը, իսկ փոխնախագահ Ջո բայդենն անգամ ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ պետք է զերծ մնալ ինքնաթիռով, գնացքով ուղևորություններից և խուսափել զանգվածային շփումներից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարեց, որ A/H1N1 գրիպով, որը հայտնի է նաև որպես խոզի գրիպ, վարակված մարդկանց թիվն աշխարհում հասել է 615-ի։ Այդուհանդերձ վիրուսը կայուն տարածում չունի Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս, նշել է ԱՀԿ-ն։ 

Մեքսիկան, որը, ինչպես համարվում է, գրիպի առաջին օջախն է, պաշտոնապես հաստատել է, որ հիվանդացել է 473 մարդ, մահացել՝ 19-ը։ ԱՄՆ-ն հայտնել է հիվանդացության 141 և մահվան մեկ դեպքի մասին։ Մահացողը երկրի տարածքում ժամանակավորապես գտնվող Մեքսիկայի քաղաքացի է եղել։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։