480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում խոզի գրիպի հաստատված դեպքերի թիվը 2,5 անգամ մեծ է, քան Մեքսիկայում. ԱՀԿ
15:49
29 Ապրիլի 2009

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է խոզի գրիպով վարակվածների հաստատված դեպքերի նոր ցուցակը, որի համաձայն, ամենաշատ հիվանդները՝ 64 հոգի, գրանցված է ԱՄՆ-ում, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է Մեքսիկայի ցուցանիշը, որը համաճարակի ենթադրվող օջախն է, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Մեքսիկայում պաշտոնապես հաստատվել է միայն խոզի գրիպով հիվանդացության 26 դեպք։ Սակայն Մեքսիկան աշխարհի միակ երկիրն է, որտեղ H1N1 վիրուսի հարուցած այդ վտանգավոր հիվանդությունը մահացու դեպքերի պատճառ է դարձել։ ԱՀԿ տվյալներով, խոզի գրիպից Մեքսիկայում մահացել է 7 մարդ։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այդ երկրում հիվանդության զոհ է դարձել ավելի քան 150 մարդ։ Սակայն երեքշաբթի երեկոյան Մեքսիկայի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան հայտարարեց, որ այդ ցուցակի հիվանդների մեծամասնությունը մահացել է թոքաբորբից։  

Ընդհանուր առմամբ աշխարհում հաստատվել է խոզի գրիպի հիվանդացության 105 դեպք։ Հյուսիսամերիկյան մայրցամաքում, ԱՄՆ-ից ու Մեքսիկայից զատ, 6 վարակված է գրանցվել Կանադայում։ ԱՀԿ-ն Եվրոպայում հաստատում է խոզի գրիպով հիվանդացության 4 դեպք, 2 դեպք Մեծ Բրիտանիայում և 2 դեպք էլ Իսպանիայում։ Չորեքշաբթի առավոտյան խոզի գրիպով հիվանդացության հաստատված դեպքի մասին Գերմանիայում հայտնեց Բավարիայի առողջապահության նախարարը։  

Խոզի գրիպով հիվանդացած ևս երեք մարդ ապրում է Նոր Զելանդիայում, ևս 2-ը՝ Իսրայելում։

Մեքսիկայում և մի շարք այլ երկրներում խոզի գրիպով հիվանդանալը պայմանավորված է A (H1N1) տիպի խմբի վարակի հիբրիդով, անտիգենների համակցումն ավելի վաղ հանդիպել էր մարդկանց կամ խոզերի գրիպի այլ վարակների դեպքում: А տիպի խմբի վարակը զգալի վտանգ է ներկայացնում համաճարակային առումով, քանի որ գենետիկորեն արագ փոխվելու ունակություն ունի:

ԱՀԿ-ն երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, խոզի գրիպի համավարակի սպառնալիքների մակարդակը 3-ից հասցրել է 4-ի՝ ըստ վեցբալանոց սանդղակի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: