484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանն իր տարածքում զորավարժություններ անցկացնելու լրիվ իրավունքն ունի. ԱԳՆ
15:06
21 Ապրիլի 2009

Վրաստանի ԱԳՆ ղեկավարությունը վրդովմունք է հայտնում հունիսին Վրաստանում նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ և հայտարարում է երկրի՝ իր տարածքում զորավարժություններ անցկացնելու  իրավունքի մասին։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 բազմազգ վարժանքները կանցկացվեն Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը, որոնց կմասնակցի շուրջ 1,3 հազար զինծառայող Դաշինքի և գործընկեր 18 երկրից։ Վարժանքները ռազմաշտաբային են և կանցկացվեն առանց զենքի և ռազմական տեխնիկայի կիրառման։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բացասաբար է վերաբերվել կայանալիք զորավարժություններին։ Նրա խոսքերով, այս տարվա մայիսին Վրաստանում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը չի նպաստում Ռուսաստանի հետ մերձեցմանը և սպառնում է բարդություններով։

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ապրիլի 18-ին հայտարարել է, որ դիմել է դաշինքի ղեկավարությանը՝ զորավարժությունները չեղյալ համարելու խնդրանքով, քանի որ դրանք սադրիչ բնույթ են կրում և չեն աջակցում Կովկասում տիրող իրավիճակի հանդարտեցմանը։ Ռոգոզինը նաև զգուշացրել է, որ եթե դաշինքը չեղյալ չհամարի Վրաստանի զորավարժությունները, ապա Ռուսաստանը չի մասնակցի Ռուսաստան-ՆԱՏՕ Գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը։

ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին իր հերթին հայտարարել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությունները համարում է Հյուսիսատլանտյան դաշինքի «քաղաքական դեմարշ»։

«Վրաստանն անկախ և ինքնավար պետություն է, որն իրավունք ունի իր տարածքում անցկացնել ցանկացած տեսակի զորավարժություններ»,- երեքշաբթի հայտարրել է Վրաստանի ԱԳՆ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Զուրաբ Կաչկաչիշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Մոսկվայի դիրքորոշումն անվանել է «սովորական ռուսական քաղաքականության շարունակություն»։ Կաչկաչիշվիլին նշել է, որ զորավարժությունները ծրագրվել են դեռևս մեկ տարի առաջ։  «Զարմանալի է, որ Ռուսաստանը սկսել է այդ մասին խոսել բոլորովին վերջերս»,- ասել է Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: