483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն դասեր չքաղեց Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
12:55
21 Ապրիլի 2009

Ռուսաստանը ցավում է Վրաստանում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման կապակցությամբ և այդ որոշման մեջ տեսնում է այն բանի վկայությունը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ճիշտ եզրակացություններ չի արել 2008թ.-ի օգոստոսին Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից, որոնք Հարավային Օսեթիայի նկատմամբ Թբիլիսիի ագրեսիայի արդյունքն էին, Նյու Յորքում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 բազմազգ վարժանքները կանցկացվեն Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը, որոնց կմասնակցի շուրջ 1,3 հազար զինծառայող Դաշինքի և գործընկեր 19 երկրից։ Վարժանքները ռազմաշտաբային են և կանցկացվեն առանց զենքի և ռազմական տեխնիկայի կիրառման։

«Տարբեր հարցերի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները պահպանվում են և դրա ամենաթարմ օրինակը ՆԱՏՕ-ի մանևրերն են Վրաստանում։ Դա, իհարկե, շատ է մեզ վհատեցնում, քանի որ ամրապնդում է վրացական կառավարության այն զգացումը, թե անկախ Ռուսաստանի նկատմամբ նրա գործողություններից, նա ամեն դեպքում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Վհատեցում է առաջացնում նաև այն, որ օգոստոսյան իրադարձություններից ճիշտ դասեր չեն քաղվել», - ասել է ռուս դեսպանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի՝ միջազգային հարաբերությունների ուսումնասիրման առաջատար կենտրոններից մեկում՝ Կառնեգիի խորհրդում (Carnegie Council)։

Պատասխանելով սովորական, ոչ միջուկային սպառազինությունների կիրառմամբ խոշորամասշտաբ հակամարտության հնարավոր մեկնարկի մասին հարցին՝ ռուս դեսպանը նշել է Անդրկովկասում ծագած հակամարտության իրավիճակը, որը ծագել էր Հարավային Օսեթիայի վրա Վրաստանի հարձակումից հետո։

«Ինչպիսի՞ն կլիներ ՆԱՏՕ- պատասխանը, եթե Վրաստանը նրա անդամը լիներ։ Գրեթե ավտոմատ կերպով կկիրառվեր ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը (որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի երկրներից մեկ վրա հարձակում կատարելը որակվում է որպես հարձակում դաշինքի մնացած մասնակիցների վրա)», - ասել է Սերգեյ Կիսլյակը։

Այս կապակցությամբ նա կոչ է արել դաշինքին՝ ավելի հավասարակշռված որոշումներ ընդունել նոր երկրներ ընդունելու կապակցությամբ, որոնց ղեկավարությունը «առնվազն պետք է խելամիտ լինի»։

Վրաստանն օգոստոսի 8-ին ռազմական գործողություններ սկսեց Հարավային Օսեթիայում։ Հարավային Օսեթիայի բնակիչների պաշտպանության նպատակով, որոնցից շատերը ռուս քաղաքացիներ էին, Ռուսաստանը որպես օգնություն տարածաշրջան մտցրեց այնտեղ գտնվող խաղաղապահներին՝ շուրջ 10 հազար զինծառայող և ռազմական տեխնիկայի հարյուրավոր միավորներ։

Օգոստոսի 12-ին Ռուսաստանը հայտարարեց Վրաստանին խաղաղության հարկադրելու մասին օպերացիայի ավարտի մասին, իսկ օգոստոսի 22-ին հայտարարեց, որ ավարտել է իր զորքերի դուրսբերումը այն դիրքերին, որոնք սահմանված էին վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը վերահսկող հանձնաժողովի 1999թ.-ի որոշումով։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի հրամանագրեր ստորագրեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման մասին և հանձնարարեց ՌԴ ԱԳՆ-ին բանակցություններ սկսել նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Արևմուտքի երկրները, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ-երկրները քննադատեցին Ռուսաստանին Հարավային Օսեթիայում իրականացված գործողությունների համար և մեղադրեցին նրան ուժերի անհավասարակշիռ կիրառման մեջ։

Սակայն մի քանի ամիս անց որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ փաստացի ընդունեցին, որ Վրաստանը ևս պատասխատանու է տարածաշրջանում իրավիճակի սրացման համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: