484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Fortune-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ գործարար-կանանց ցուցակը
10:39
20 Ապրիլի 2009

Fortune ամսագիրը հրապարկել է ԱՄՆ-ի ամենահարուստ գործարար-կանանց ցուցակը, ովքեր ղեկավարում են 500 խոշորագույն ամերիկյան կորպորացիաներից 15-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բիզնեսի աշխարհում ամենաազդեցիկ կին է ճանաչվել Archer Daniels Midland (ADM) կորպորացիայի նախագահ և գլխավոր տնօրեն 56-ամյա Պատրիշա Ուոերցը (Patricia Woertz)։ Նրա ընկերությունը, որն էթանոլ և բուսական արտադրանք է տալիս, Fortune-500-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 27-րդ տեղը։ Նախորդ  տարվա ընթացքում ADM-ի շրջանառությունն աճել է 27 տոկոսով, իսկ երեք տասնամյակ շարունակ նավթային ոլորտում աշխատող «թանկարժեք կնոջ» տարեկան եկամուտը կազմել է 17,5 միլիոն դոլար։

Վարկանիշային ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել առողջապահության և դեղագործության ոլորտում մասնագիտացած WellPoint  կորպորացիայի նախագահ 57-ամյա Անժելա Բրեյլին։ WellPoint-ը Fortune-500-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 32-րդ տեղը։ Ռեցեսիայի առաջին տարին ընկերությունը դժվարությամբ հաղթահարեց. եկամուտը նվազեց 24 տոկոսով՝ հասնելով մինչև 2,5 միլիարդ դոլարի, մեկուկես հազար աշխատող կրճատվեց։ Իսկ Բրեյլին մեկ տարվա ընթացքում վաստակեց գրեթե տասը միլիոն դոլար։

Համեստությունը զարդարում է կնոջը. Sunoco ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն 52-ամյա Լինն Իլսինհանսի տարեկան եկամուտը վերը նշված կանանց ֆոնի ներքո կազմել է «ընդամենը» 1,9 միլիոն դոլար, չնայած հսկան, որը նա ղեկավարում է, ԱՄՆ խոշորագույն կորպորացիաների ցանկում զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ Լիննը ազդեցիկ վարկանիշի երրորդ տեղում է։

Նավթային արդյունաբերության վետերանն անցյալ տարի անսպասելիորեն աջակցեց գլոբալ տաքացման դեմ պայքարողների «կանաչ» ձգտմանն ու բենզինի և նավթի հարկերի բարձրացմանը։ 2008 թվականը, որը ԱՄՆ-ում վերջին 17 տարվա ընթացքում վառելիքի օգտագործման անկման առաջին տարին էր, կրճատեց կորպորացիայի եկամուտը 13 տոկոսով, ինչի հետևանքով Իլսինհանսը հայտարարեց խիստ տնտեսման ռեժիմ՝ ներկա ճգնաժամային իրավիճակում ընկերությունը փրկելու համար։ Մինչև տարեվերջ նա պարտավորվել է կրճատել կորպորատիվ ծախսերը 300 միլիոն դոլարով և թվում է՝ սկսել է հենց իրենից։

PepsiCo ընկերությունը գլխավորող «քաղցր կին» Ինդրա Նոյին կարողացել է տուրբուլենտային 2008 թ.-ին ընկերության եկամուտը բարձրացնել տասը տոկոսով՝ հասցնելով մինչև 43,3 միլիարդ դոլարի։ Փակելով վեց գործարան ԱՄՆ-ում՝ նա արգեսիվորեն ընդարձակեց ընկերության գործունեությունը Հնդկաստանի, Չինաստանի և Մեքսիկայի շուկաներում։ 53-ամյա Նոյիի եկամուտը կազմել է 134 միլիոն դոլար։

Կին-ղեկավար Այրին Ռոզենֆիլդը նույնպես կարողացել է ճգնաժամից օգուտ քաղել՝ ընդծգելով, որ ամերիկացիները սկսել են ավելի քիչ գնալ ռեստորան՝ անցնելով տնային ընթրիքների և նախաճաշերի։ Kraft Foods մթերային կորպորացիայի նախագահը շուկա է հանել նոր կիսաֆաբրիկատներ՝ «պանրով մակարոն», նախաճաշեր և դեսերտ, սպառողների հավանությանն արժանացած տնային փուդինգ։

2008թ.-ի ընթացքում նրա ընկերության շրջանառությունն աճել է 16,8 տոկոսով, իսկ Kraft Foods-ը Dow Jones-ի վարկանիշով արժեթղթերի բորսայում հայտնվել է 20 ամենահաջողակ ընկերությունների ցանկում։ 55-ամյա Ռոզենֆիլդը տարվա ընթացքում վաստակել է 17 միլիոն դոլար, և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը ձեռք է բերել այդ աճող բիզնեսի արժեթղթերի 9,4 տոկոսը։

Բիզների աշխարհում ամենաազդեցիկ կանանց ցուցակում է հայտնվել նաև Քերոլ Բերցը, ով այս տարվա հունվարին սկսեց ղեկավարել Yahoo-ն։ Ինտերնետային հսկան տարվա ընթացքում կորցրել էր եկամուտի 36 տոկոսը, ինչը չի վհատեցրել 60-ամյա Բերցին։ Ճգնաժամային տարում նրա եկամուտը կազմել է 19 միլիոն դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։