480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Նոբելյան մրցանակակիրը նշել է պոտենցիալ «սնանկ-երկրների» եռյակը
10:51
14 Ապրիլի 2009

Աշխարհի երեք երկրներին՝ Իսլանդիային, Իռլանդիային և Ավստրիային բոլորից շատ է անկում սպառնում, երկուշաբթի հայտարարել է 2008 թ.-ի տնտեսության ոլորտում նոբելյան մրցանակակիր Փոլ Քրուգմանը։

«Իսլանդիան, Իռլանդիան, որտեղ գործերը բավականին վատ են, ինչպես նաև Ավստրիան կարող է դառնալ այս եռյակի երրորդ երկիրը», - հայտարարել է Քրուգմանը Նյու-Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հնարավոր սնանկ-երկրների մասին հարցին։

Նրա կարծիքով՝ Ավստրիայի ֆինանսական կայունությանը վտանգ ստեղծեց անցյալում Արևելյան Եվրոպայի երկրների ակտիվ վարկավորումը, որոնք ռեցեսիայի ֆոնի ներքո ի վիճակի չեղան սպասարկել արտաքին պարտքը։

Ավելի վաղ պոտենցիալ սնանկ-երկրների ցանկն այլ տեսք ուներ։

Առաջին երկիրը, որը հայտարարեց իր անկման վտանգի մասին, Իսլանդիան էր։ Նրան հետևեցին Հունգարիան և Լատվիան։ Այլ փորձագետների կարծիքով՝ սնանկությունը սպառնում է նաև Արգենտինային, Էկվադորին, Ֆիլիպիններին, Մալազիային, Թայլանդին, Կոլումբիային, Թուրքիային և Ուկրաինային։

2008 թ.-ի հոկտեմբերին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ անկման եզրին է կանգնած Պակիստանը։

Ռիսկի խմբում են Էկվադորը, Ֆիլիպինները, Մալազիան, Թայլանդը, Կոլումբիան, Թուրքիան և Ուկրաինան։

Քրուգմանը հնարավոր է համարում, որ միջազգային ֆինանսական ինստիտուտների ամրապնդումը կօգնի վտանգից զերծ պահել բոլոր երկրները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի հաշվին։

Գնահատելով Ռուսաստանի և Բրազիլիայի հումքային տնտեսությունները՝ Քրուգմանը նշել է, որ հումքի գների անկումը այնքան էլ ողբերգական չէր, ինչպես ակնկալում էին շատ տնտեսագետներ, և երկու նավթային արտահանողները չկորցրեցին կառավարումը։

Հայտնի տնտեսագետը դասավանդել է Յելում, Կալիֆոռնիայի համալսարանում, Լոնդոնի տնտեսության դպրոցում, Սթենֆորդում, այժմ Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր է։ Ադամ Սմիթի, Ռեքթենվալդի մրցանակների դափնեկիր է, Քրուգմանն արժանացել է տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ առևտրի մոդելների և տնտեսագիտական աշխարհագրության վերլուծության համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: