478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Մալավիի դատարանը թույլ չտվեց Մադոննային որդեգրել աֆրիկացի աղջկան. գործակալություն
15:21
03 Ապրիլի 2009

Աֆրիկյան Մալավի պետության դատարանը մերժել է ամերիկացի երգչուհի Մադոննային որդեգրել չորսամյա աֆրիկացի աղջկան, ուրբաթ հաղորդում է Ռոյթեր գործակալաությունը՝ հղում անելով դատարանի աղբյուրներին։

Ավելի վաղ Մալավիի կառավարությունը հայտարարել է Մադոննային որդեգրելու հնարավորություն ընձեռելու մտադրության մասին։ Առայժմ պարզ չէ, կբողոքարկի՞, արդյոք, փոփ-աստղը դատարանի որոշումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Կիրակի օրը 50-ամյա երգչուհին և դերասանուհին ժամանել է Մալավի՝ հույս ունենալով լուծել չորսամյա Չիֆունդո Ջեյմսի որդեգրման հարցը, ում անունը տեղական բարբառով նշանակում է «գթասրտություն»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ աղջկա մայրը մահացել է ծննդաբերությունից հետո։

Ավելի քան երկու տարի առաջ Մադոննան և բրիտանաացի կինոռեժիսոր Գայ Ռիչին, ով այն ժամանակ երգչուհու ամուսինն էր, որդեգրել էին 13 ամսական մալավացի տղայի՝ Դևիդ Բանդուին։ Այն բանից հետո, երբ զույգն անցավ փորձաշրջանը, Մալավիի բարձրագույն դատարանը նախորդ տարվա մայիսի 28-ին թույլ տվեց պաշտոնական որդեգրումը։ 

Այդ ժամանակ երգչուհին և նրա ամուսինը կարողացան թույլտվության հասնել՝ չնայած Մալավիի գործող օրենսդրությանը, որի համաձայն երեխա կարող են որդեգրել միայն երկրի քաղաքացիները։ Այժմ իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ 2008 թվականից Մադոննան և Գայ Ռիչին ամուսնալուծված են, իսկ դա նշանակում է, որ երգչուհին ինքնաբերաբար ձեռք է բերել «միայնակ մոր» կարգավիճակ։ 

Մինչդեռ երգչուհու ունեցվածքը գնահատվում է 300 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Մադոննան դաստիարակում է երեք երեխայի՝ դստերը՝ Լուրդեսին, որդուն՝ Ռոքոյին և որդեգրած Դևիդին։

Մալավին աշխարհի ամենաաղքատ երկրներից է, 12-միլիոնանոց բնակչության 14 տոկոսը վարակված է մարդու իմունային անբավարության վիրուսով (ՄԻԱՎ)։ Էլեկտրա և հետռուստառադիոհեռարձակման ցանցերը գործնականորեն զարգացած չեն, այդ պատճառով երկրի բնակիչների ճնշող մեծամասնությունը, հավանաբար, երբեք էլ չի լսել Մադոննայի երգերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։