478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիայի ՕԱԿ-ը թույլ է տվել Կավագուտիին ներկայացնել Ռուսաստանը Վանկուվերում կայանալիք խաղերին
12:17
03 Ապրիլի 2009

Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեն թույլ է տվել գեղասահորդուհի Յուկո Կավագուտիին ներկայացնել Ռուսաստանը 2010 թ.-ին Վանկուվերում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի (ՌԳՖ) նախագահ Վալենտին Պիսեևը։

Նրա խոսքերով, ապրիլի 3-ին Ռուսաստանի օլիմպիական կոմետեի (ՌՕԿ) նախագահ Լեոնիդ Տյագաչևի հասցեին ուղարկվել է հեռապատճեն՝ Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ցունեկազու Տակեդայի ստորագրությամբ, որում ասվում է, թե Ծագող արևի երկրի ազգային օլիմպիական կոմիտեն Ճապոնիայի չմշկասահքի ֆեդերացիայի հետ խորհրդակցություններից հետո որոշել է խոչընդոտներ չստեղծել 27-ամյա գեղասահորդուհու համար, ով 1999 թ.-ից մարզվում է Ռուսաստանում և սպորտային զույգերի մրցույթներում հանդես է գալիս ռուս գեղասահորդ Ալեքսանդր Սմիրնովի հետ։ Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն իր ռուս գործընկերոջը 2010 թ.-ի Ձմեռային օլիմպիադայի հաջող նախապատրաստում է մաղթել։

Երկու ամիս առաջ, փետրվարի 4-ին նույնատիպ թույլտվությամբ էր հանդես եկել նաև Ճապոնիայի չմշկասահքի ֆեդերացիան։ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կանոնների համաձայն՝ մարզիկն իրավունք ունի Օլիմպիադային հանդես գալ երկրի դրոշի ներքո միայն այն դեպքում, եթե առնվազն երեք տարի հանդիսանում է այդ պետության քաղաքացի։ Ճապոնուհի Կավագուտին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել միայն 2008 թ.-ի դեկտեմբերի 23-ին։

Վերջերս Լոս Անջելեսում ավարտված 2009 թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ Կավագուտին և Սմիրնովը նվաճել են բրոնզե մեդալներ։ Այս զույգն ունի նաև աշխարհամասային առաջնությունների երկու մեդալ՝ բրոնզ-2009 թ. և արծաթ-2009 թ.։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։