486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հրապարակվել են «աշխարհի լավագույն աշխատանք» մրցույթի եզրափակիչ դուրս եկած 16 հոգու անունները
11:56
03 Ապրիլի 2009

«Աշխարհի լավագուն աշխատանք» միջազգային մրցույթի կազմակերպիչներն ուրբաթ հայտարարել են մրցանակի թեկնածուների ցանկի ավելացման մասին՝ այն ընդլայնելով մինչև 16-ը, հաղորդում է նախագծի ինտերնետ կայքը։

Մեծ արգելախութի կազմում ընդգրկված Համիլթոն արևադարձային կղզու վերակացուի պաշտոնի մրցույթը հայտարարել են Ավստրալիայի Քվինսլենդ նահագնի իշխանություններն ու Tourism Queensland տուրիստական ընկերությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ծրագրվում էր սահմանափակվել 11 թեկնածուով։ Այդ ցանկում ընդգրկվելու հնարավորություն է ստացել թարգմանչուհի Քլեյր Վանգը (Թայվան), ով հաղթել էր հանդիսատեսի համակրանք մրցույթում։

Tourism Queensland ընկերության տնօրեն Էնթոնի Հեյեսի խոսքերով, ընկերությունը որոշել է ընդլայնել ցանկը, «որպեսզի ժյուրիի անդամները չսպանեն միմյանց», քանի որ արժանի բազմաթիվ մրցակիցների թվում վերջնական ընտրությունն անելը շատ դժվար է լինելու։

Կազմակերպիչները, ընդհանուր առմամբ, ստացել են ավելի քան 34 հազ. հայտ արևադարձային կղզու վերակացուի պաշտոնը զբաղեցնել ցանկացողներից։

Եզրափակչում հայտնվել է 20-38 տարեկան տասը տղամարդ և վեց կին՝ աշխարհի 15 երկրից։

Երկար ժամանակ եզրափակչում հայտնվելու լավ հնարավորություններ ուներ ծովային կենսաբանության ոլորտում ռուս մասնագետ 29-ամյա Յուլիա Յալովիցինան։ Սակայն մարտի 19-ին ռուս կենսաբանին հանել էին նախագծից՝ պոռնոսկանդալի պատճառով, որի հետ անմիջական կապ ուներ նա։

Մայիսի սկզբին եզրափակիչ անցածները կուղևորվեն բաղձալի կղզի, որտեղ մայիսի 6-ին կազմակերպիչները կհրապարակեն հաղթողի անունը։

Արևադարձային դրախտի վերակացուն կստանա 150 հազ. դոլար կես տարվա աշխատանքի համար։ Աշխատակցին կտրվի անվճար ավիատոմս երկու ուղղությամբ, ինչպես նաև անվճար բնակարան՝ լողավազանով և գոլֆի դաշտով։

Վերակացուի պարտավորությունների մեջ է մտնում կղզում զբոսնելը, ստորջրյա սուզումներն ու որոշ այլ խնդիրներ։ Բացի այդ, կղզու պատասխանատուն պետք է բլոգ վարի ինտերնետում և շաբաթը մեկ անգամ թարմացնի լուսազեկույցներն ու տեսաօրագրերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։