478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Դենգեի տենդից մահվան երեսուներորդ դեպքն է գրանցվել Բրազիլիայում
10:29
03 Ապրիլի 2009

Դենգեի տենդի համաճարակի երեսուներորդ զոհն է գրանցվել Բրազիլիայում՝ երկրի հյուսիս-արևելյան շրջանում հնգամյա մի տղայի մահվանից հետո, տեղեկացրել է առողջապահության տեղական քարտուղարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մահացած երեխան գտնվում է Իտաբունա քաղաքի հիվանդանոցի վերահսկողության տակ, որտեղ փետրվարի 17-ից հայտարարվել է արտակարգ իրավիճակ՝ հիվանդության տարածման սպառնացող մասշտաբների պատճառով։

Բրազիլիայի առողջապության նախարարության տվյալներով՝ դենգեի տենդի դեպքեր են գրանցվել Բաիյա նահանգի բնակավայրերի 65 տոկոսում, իսկ տարեսկզբից Բրազիլիայի այս խոշորագույն նահանգում, ընդհանուր առմամբ, գրանցվել է ավելի քան 32 հազար հիվանդ, ինչը 305 տոկոսով գերազանցում է նույն ժամանակաշրջանի նախորդ տարվա ցուցանիշները։

Տեղական իշխանությունները ստիպված էին գնալ ծայրահեղ միջոցների՝ կոտրելով փակ և լքված շինությունները հիվանդության տարածման օջախներ փնտրելու համար։ Քաղաքացիական բժիշկներին օգնության են եկել Բրազիլիայի ռազմաօդային ուժերի և բանակի բժիշկները։

Դենգեի տենդի նմանօրինակ մասշտաբային համաճարակ Արգենտինայում դեռևս չէր գրանցվել։ Հիվանդությունը 19-րդ դարում երկիր էին տեղափոխել ասիացի եկվորները։ Կես դար առաջ, սանիտարական արդյունավետ միջոցների շնորհիվ, հիվանդությունը հաջողվել էր արմատախիլ անել, սակայն 90-ական թթ.-ին վարակը կրկին ի հայտ էր եկել (1998 և 2004 թթ.-ին գրանցվել էր հիվանդացության ավելի քան հազար դեպք)։

Արգենտինացի գիտնականների կարծիքով՝ տենդի համաճարակի բռնկումները բացատրվում են գլոբալ տաքացմամբ, քանի որ հիվանդությունը փոխանցողները (մոծակները) բազմանում են անձրևաջրում՝ տասը աստիճան տաքությունից ոչ ցածր պայմաններում։

Դենգեի տենդը, որը հայտնի է նաև որպես հոդային տենդ, սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հոդերի բորբոքումով, մկանային կծկումներով ու ցանով: Ամեն տարի այն հարյուրավոր կյանքեր է խլում արևադարձային երկրներում: Այսօրվա դրությամբ  այս մահացու հիվանդության դեմ դեռ չի ստեղծվել որևէ հուսալի պաշտպանություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։