480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը կոչ է անում «քսանյակին» առաջին հերթին օգնել ամենաաղքատ երկրներին
11:11
02 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Քսանյակի» առաջնորդները Լոնդոնում հանդիպման ժամանակ պարտավոր են այնպիսի համատեղ որոշումներ ընդունել, որոնք առաջին հերթին կօգնեն ամենաաղքատ երկրներին, որոնք անհամեմատ ավելի շատ են տառապում ներկա գլոբալ տնտեսական ճգնաժամից, քան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով ևս մասնակցում է գագաթնաժողովին։

«Գլխավոր քարտուղարը ճնշում է գործադրելու գագաթնաժողովի մասնակիցների վրա, որպեսզի նրանց համոզի անհապաղ կոլեկտիվ գործողություններ ձեռնարկել՝ զարգացման գործընթացն արագացնելու և ապագայի նկատմամբ մարդկանց հավատը պահպանելու համար», - տեղեկացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Մոնտասը գագաթնաժողովի նախօրեին, որին նախապատրաստվելը նշանավորվել է առանցքային մասնակիցների միջև տեղի ունեցած էական տարաձայնություններով։

Պաշտոնական ներկայացուցիչը հատուկ ուշադրություն է դարձրել Պան Գի Մունի այն խոսքերին, որոնց համաձայն ««քսանյակի» գագաթնաժողովի ձախողումը չափազանց ծանր հետևանքներ կունենա»։ Ինչպես պարզաբանել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, այդ թեզին կողմնակիցն է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Միլիբենդը, ում հետ Պան Գի Մունը հանդիպել էր չորեքշաբթի։

Գագաթնաժողովի մեկնարկից մի քանի ժամ առաջ ամենահրատապ հարցերից մեկն է շարունակում մնալ համաշխարհային առաջատար տնտեսական գերտերությունների միասնականության և գործողությունների համաձայնեցվածության հարցը։ Մի շարք կարևոր հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։

Ամերիկայի Միացյալ Նահանգները, մասնավորապես, կողմ է մասնավոր հատված կատարվող մասշտաբային պետական հոսքերի համաձայնեցված քաղաքականությանը, որը կիրառվում է հենց այդ երկրում։

Եվրոպական տնտեսության լոկոմոտիվները՝ Գերմանիան և Ֆրանսիան, ընդհակառակը, մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի պետական պարտքի ավելացմանն ու կարծում են, որ ճգնաժամից դուրս գալու գործիք պետք է դառնա համաշխարհային ֆինանսաարժութային համակարգում կարգավորման և վերահսկման խստացումը։

Վաշինգտոնը նույնպես դեմ է այն գաղափարին, որին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը. այն է՝ դոլարի փոխարեն, որն այժմ դե-ֆակտո կատարում է գլոբալ արժութային պահուստների գործառույթները, ԱՄՀ-ի հաշվարկային միավորի հիման վրա համաշխարհային միասնական պահուստային արժույթի ներմուծման գործընթացի մեկնարկը։

Գագաթնաժողովի ձախողման մտավախություն առաջացրած սկանդալային հայտարարությունով է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ ասելով, որ պատրաստ է հեռանալ գագաթնաժողովից, եթե Ֆրանսիայի առաջարկությունները հաշվի չառնվեն, և որ նա մտադիր չէ ստորագրել «կեղծ փոխհամաձայնության» տակ։

Ֆրանսիային աջակցում է Գերմանիան. Եվրամիության երկու առաջատար երկրներն առաջարկել են «համակարգված ռիսկերի» սխեմաներով աշխատող ֆոնդերի և բանկերի նկատմամբ պետության գործողությունների լուրջ խստացման միջոցների ցանկը։ Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն պայմանավորվել են հանդես գալ միասնական ճակատով լոնդոնյան գագաթնաժողովի ժամանակ։

Պան Գի Մունը մտավախություն ունի, որ տարաձայնությունները հաղթահարելու՝ առաջնորդների անընդունակությունը կհարվածի առաջին հերթին այն երկրներին, որոնք չունեն տնտեսական, ֆինանսական և սոցիալական բավականաչափ պաշարներ ճգնաժամից դուրս գալու և դրա հետևանքները մեղմելու համար՝ կախվածության մեջ գտնվելով հարուստ երկրների գործողություններից։ Նա կփորձի այս գաղափարը ընկալելի դարձնել իր զրուցակիցների համար։

Մոնտասի խոսքերով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «քսանյակի» առաջնորդների ուշադրությունը կհրավիրի այն հանգամանքին, որ «գլոբալ ռեցեսիան հարվածում է յուրաքանչյուրին, սակայն, առաջին հերթին, աղքատներին, նրանք, ովքեր ստիպված են իրենց եկամուտի 80 տոկոսը ծախսել սննդամթերքի վրա»։

Առաջին հերթին աղքատ երկրների (որտեղ ֆինանսական ճգնաժամն արտահայտվում է ոչ թե գործազրկության մակարդակի, այլ մահացության մակարդակի ավելացմամբ) մասին հոգ տանելու վերաբերյալ կոչով էին հանդես եկել ՄԱԿ-ի համակարգի առաջատար գործակալությունները, որոնք սոցիալական, տնտեսական և հումանիտար աջակցություն են ցուցաբեում զարգացող երկրներին։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին փաստում է՝ «զարգացած երկրներից իրականացվող դրամական փոխանցումները կտրուկ կրճատվել են, առևտրի համակարգը փլուզվել է, իսկ հիմնական ապրանքների գները մնում են անկայուն, այս ամենը շատ ընտանիքների դնում է արտակարգ աղքատության մեջ, ինչի հետևանքով մահացության մակարդակն աճում է, նշում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետները։ Զարգացող երկրներում 3 տոկոսի չափով ԱԱՀ-ի անկումը հանգեցնում է մանուկների մահացության մակարդակի աճին՝ 47-120 դեպք հազար նորածնի հարաբերությամբ»։

Մեկնաբանելով այս տվյալները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի տեղակալ Էդ Մելկերտը նշում է, որ «աղքատ երկրներում ճգնաժամը կյանքի և մահվան հարց է»։

«Թեև տնտեսության վերականգնումը կարող է սկսվել 2010 թ.-ին, մարդկության զարգացմանը հասցված վնասը կարող է չափազանց դաժան լինել, իսկ սոցիալական վերականգնումը կարող է մի քանի տարի տևել, ընդ որում դրա հետևանքները կարող են զգացվել մինչև 2020 թ.-ը», - հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչը։

«Քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին կրթության և գյուղատնտեսության զարգացման վրա ֆինանսական ճգնաժամի լուրջ հետևանքների նույնատիպ գնահատականներով են հանդես եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան և ՄԱԿ-ի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: