483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արգենտինայում Դենգեի տենդը համաճարակային բնույթ է ստացել
13:16
01 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դենգեի տենդի համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել Արգենտինայի Չակո, Սալթա և Կատամարկա հյուսիսային գավառներում, որոնցից յուրաքանչյուրում գրանցվել է հիվանդացության շուրջ հազար դեպք, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին են տեղեկացրել Արգենտինայի առողջապահության նախարարությունից։

Տենդից արդեն հինգ մարդ է մահացել (երկուշաբթի երկու կին է մահացել հիվանդության առավել վտանգավոր՝ գեմորագեն տեսակից)։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է ավելի քան 4,1 հազար հիվանդ։ Արգենտինայի գավառների, ինչպես նաև Բուենոս Այրեսի 23 հիվանդանոցներից 15-ում հիվանդների մոտ այդ հիվանդության ախտանիշներ են հայտնաբերվել։

Համաճարակի հիմնական օջախը գտնվում է երկրի առավել տաք հյուսիսային մասում։ Հենց այնտեղ, ինչպես նաև հարևան Բոլիվիայում, Պարագվայում և Բրազիլիայում, որտեղ համաճարակը սկսվել էր մի քիշ շուտ, վարակվել են Արգենտինայի կենտրոնական շրջանների և մայրաքաղաքի բնակիչները։

Առողջապահական մարմինները անհապաղ միջոցներ են ձեռնարկում բոլոր հիվանդների ախտորոշումը ժամանակին ապահովելու համար։ Քաղաքներում և գյուղերում մասնագետները վերացնում են Aedes aegypti տեսակի մոծակներին, որոնք հիվանդությունը փոխանցողներն են։

Արգենտինայի առողջապահության նախարար Գրասիելա Օկանյան երեքշաբթի վեց օրվա մեջ արդեն երկրորդ անգամ այցելել է Չակո գավառ՝ համաճարակի դեմ պայքարի գործողությունները համակարգելու նպատակով։ C5N հեռուստաալիքին տված հարցազրույցում նա իրավիճակը «լուրջ և բարդ» է գնահատել։

Արգենտինայի որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ կենտրոնական իշխանությունները չեն տրամադրում համաճարակի մասին ողջ տեղեկատվությունը և որ հիվանդացածների թիվն առնվազն երեք անգամ մեծ է պաշտոնական տվյալներից։ 60 հազ. բնակիչ ունեցող Չարատա քաղաքի քաղաքապետ Միգել Տեխեդորը Rosario գործակալությանը տեղեկացրել է միայն տեղի բնակիչների շրջանում հիվանդացության 6 հազար դեպքի մասին։

Դենգեի տենդի նմանօրինակ մասշտաբային համաճարակ Արգենտինայում դեռևս չէր գրանցվել։ Հիվանդությունը 19-րդ դարում երկիր էին տեղափոխել ասիացի եկվորները։ Կես դար առաջ, սանիտարական արդյունավետ միջոցների շնորհիվ, հիվանդությունը հաջողվել էր արմատախիլ անել, սակայն 90-ական թթ.-ին վարակը կրկին ի հայտ էր եկել (1998 և 2004 թթ.-ին գրանցվել էր հիվանդացության ավելի քան հազար դեպք)։

Արգենտինացի գիտնականների կարծիքով՝ տենդի համաճարակի բռնկումները բացատրվում են գլոբալ տաքացմամբ, քանի որ հիվանդությունը փոխանցողները (մոծակները) բազմանում են անձրևաջրում՝ տասը աստիճան տաքությունից ոչ ցածր պայմաններում։

Դենգեի տենդը, որը հայտնի է նաև որպես հոդային տենդ, սուր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հոդերի բորբոքումով, մկանային կծկումներով ու ցանով: Ամեն տարի այն հարյուրավոր կյանքեր է խլում արևադարձային երկրներում: Այսօրվա դրությամբ  այս մահացու հիվանդության դեմ դեռ չի ստեղծվել որևէ հուսալի պաշտպանություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։