484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու ԱՄՆ-ի ցանկությունը
11:19
01 Ապրիլի 2009

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) ընտրություններին թեկնածությունն առաջադրելու ԱՄՆ-ի մտադրությունը, որի աշխատանքներին Վաշինգտոնը երկար ժամանակ չէր մասնակցում ՄԻԽ-ի որոշ անդամների կողմից քննադատության պատճառով։

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, որը երեքշաբթի երեկոյան տարածվել է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նշվում է, որ «մարդու իրավունքների հարցերի լուծման գործում ԱՄՆ-ի լիարժեք ներգրավվումը կարևոր քայլ է ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված, բոլորի համար բաց միջպետական գործընթացի նպատակի իրագործման համար»։ Երեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր ՄԻԽ-ում տեղ ստանալու մտադրության մասին։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2006 թ.-ի մարտի 15-ին Գլխավոր ասամբլեայի բանաձևի հիման վրա փոխարինել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը։ ՄԻԽ-ն ունի 47 անդամ, ովքեր ընտրվում են ամեն տարի։ Ռուսաստանն ընդգրկված է ՄԻԽ-ի կազմում վերջինիս հիմնադրման պահից։

Ջորջ Բուշի վարչակազմը ՄԱԿ-ի նոր մարմնի ստեղծման ժամանակ հրաժարվել էր մասնակցել դրա աշխատանքներին՝ Վաշինգտոնի արտաքին և ներքին քաղաքականության հասցեին արված քննադատության պատճառով, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնակարգի խախտմամբ Իրաքում ռազմական գործողությունների ծավալման, բանտարկյալներին կտտանքների ենթարկելու և մահապատժի կիրառման կապակցությամբ։

Այս մասին բազմաթիվ անգամ խոսվում էր աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ՄԻԽ-ի զեկույցներում։ ՄԱԿ-ի բոլոր 192 անդամ-երկրներում մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգը ՄԻԽ-ի հիմնական խնդիրն է։ «Մարդու իրավունքների խորհուրդը չափազանց կարևոր դեր է խաղում բոլոր մարդկանց համար իրենց իրավունքների պաշտպանության գործում, և ԱՄՆ-ն կարող է կարևոր ներդրում կատարել այդ գործում», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ՄԻԽ-ում տեղ զբաղեցնելու որոշումը փաստում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ««փոխգործակցության նոր դարաշրջան» գաղափարի իրագործմանը, ինչի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ սահմանելով արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։