484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ բնակիչները երկնքում անբացատրելի լույսեր են տեսել
16:20
30 Մարտի 2009

Մերիլենդ նահանգի (ԱՄՆ արևելյան ափ) բնակիչները կիրակի գիշերը բարձր պայթյուն են լսել և երկնքում անհայտ ծագման փայլատակող լույսեր տեսել, հայտնում է HamptonRoads.com կայքը։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը չի կարողանում այդ երևույթի հստակ բացատրությունը տալ։ 

Երեկոյան ժամը տասից 911 օգնության տեղական ծառայությունն անթիվ հեռախոսազանգեր էր ստանում։ Հաղորդագրությունները ոչ միայն Մերիլենդ նահանգից էին, այլև՝ Վերջինիա և Հյուսիսային Կարոլինա նահանգների սահմանամերձ մասերից։ Զանգահարողները նույն բան էին ասում՝ երկնքում լույսեր են տեսել և պայթյուն լսել։

«Այն» ծիրանագույն էր՝ «օղակաձև կայծակի նման»,- ասում է ականատեսներից մեկը՝ Սթիվ Վագները։ Նրա խոսքերով, այն, ինչ նա տեսել է գիշերային երկնքում, շատ նման է եղել երկնաքարի։ Վագները պատմել է նաև, որ լսել է որոտի ձայն հիշեցնող պայթյուն։

Դեպքի ևս մեկ ականատես Լինսի Խոսեկը հետևել է երկնքի լույսերին Վերջինիա նահանգի ափից։ Ըստ նրա, գիսաստղի նման ինչ-որ բան ոչ մեծ բարձրության վրա Երկրի ուղղությամբ է շարժվել ։ Օբյեկտը կապույտ գույն է ունեցել, եզրը՝ ծիրանագույն, իսկ չափերով և ձևով սառնարան է հիշեցրել։ «Այն այնքան ցածր էր թռչում, կարծես թռչուն լիներ։ Օբյեկտն իսկապես շարժվում էր դեպի Երկիր»,- պնդում է կինը։ Նա նաև հաստատել է, որ պայթյուն է լսել։

Առայժմ անհայտ է, արդյո՞ք,  դրանք երկնաքարեր են, գիսաստղեր թե ՉԹՕ։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, հանելուկային երևույթի կողմից հասցված որևէ ավերածության մասին առայժմ տեղեկատվություն չի ստացվել։ Այս երևույթը բացատրելու համար այժմ մասնագետների խումբ է աշխատում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։