486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիան լուրջ է ընդունել Վրաստանի պահանջը՝ իրեն անգլերեն կոչելու մասին
13:33
26 Մարտի 2009

Պաշտոնական Տոկիոն լուրջ է ընդունել Վրաստանի պահանջը՝ իրեն անգլերեն կոչելու մասին և խոստացել է քննարկել այն, մինչդեռ այդ լեզվաբանական-դիվանագիտական խնդիրն արդեն առաջացնում է դիտորդների տարակուսանքը։

Ինչպես հինգշաբթի հաղորդել է բրիտանական «Թայմս» թերթը, Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մարտին Տոկիոյում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պաշտոնապես պահանջել է, որպեսզի Ճապոնիան հրաժարվի իր երկրի՝ ռուսերենից փոխառված անվանումից և կոչի այն անգլերեն՝ Ջորջիա (Georgia)։ Վաշաձեն մարտի 9-12-ը պաշտոնական այցով գտնվում էր Ճապոնիայում։

«Դա լուրջ բողոք է, և մենք կքննարկենք այդ հարցը», - մեջբերում է «Թայմսը» մի ճապոնացի դիվանագետի խոսքերը։

Ճապոնացիների նկատմամբ Վրաստանի պահանջն արդեն տարակուսանք է առաջացրել թերթի ընթերցողների շրջանում։ Այսպես, ԱՄՆ-ից Քոլին անունով ընթերցողը «Թայմսի» կայքում զարմանք է արտահայտում, թե ինչու է Վրաստանը պնդում երկրի անգլերեն տարբերակի վրա, այն դեպքում, երբ վրացերեն այն կոչվում է Սաքարթվելո։

«Անգլերեն արտաբերման խաղը պնդելը Սահակաշվիլու ռեժիմի զավեշտներից մեկն է, որն ամենայն հավանականությամբ, կչքվի մինչ նոր բառարանների հրատարակումը», - գրում է ընթերցողը։

Ճապոնիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին չորեքշաբթի տեղեկացրել է «Իոմիուրի» ճապոնական թերթին, որ Վրաստանին Georgia անվանելը կարող է շփոթություն ստեղծել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հետ։

Այս դեպքն առաջինը չէ, երբ որևէ երկրի կառավարություն, քաղաքական նկատառումներից ելնելով, պահանջում է փոխել այլ պետությունների  աշխարհագրական անունները։ Այսպես, Հարավային Կորեայի ղեկավարությունը պնդում է, որպեսզի Ճապոնական ծովը կոչվի Արևելյան, իսկ Հունաստանը նախկին հարավսլավական Մակեդոնիայի պետությունից պահանջում է Մակեդոնիա անվանումը փոխել «Վերին Մակեդոնիայի»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին: