487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Լատվիայի Սեյմի խոսնակը չի բացառում, որ պատգամավորների աշխատավարձը նորից կկրճատվի
11:42
24 Մարտի 2009

Լատվիայի Սեյմի (խորհրդարան) խոսնակ Գունդարս Դաուձեն չի բացառում, որ պատգամավորների աշխատավարձը, որը փետրվարին նվազել էր 15 տոկոսով, նորից կկրճատվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հավանական է, որ Սեյմի պատգամավորների աշխատավարձը նորից կկրճատվի։ Այս հարցը դեռևս պետք է քննարկել խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ և ստանալ Սեյմի պատգամավորների մեծամասնության աջակցությունը», - երկուշաբթի երեկոյան ԼՏՎ հեռուստաալիքի եթերում ասել է Դաուձեն։ Վերջինս չի կարողացել ասել, թե որքանով կկրճատվի պատգամավորների աշխատավարձը։

Լատվիայի Սեյմը փետրվարի կեսին վերջնական ընթերցմամբ աջակցել էր մի օրինագծի, որը նախատեսում էր 15 տոկոսով պատգամավորների աշխատավարձի կրճատում։

Լատվիան ապրում է ԵՄ-ում ամենահզոր տնտեսական անկումը (2008 թ.-ի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի ՀՆԱ-ն ընկել էր 10,5 տոկոսով)։

2008 թ.-ի դեկտեմբերին կառավարությունն ընդունել, իսկ խորհրդարանն աջակցել էր ազգային տնտեսության կայունացման ծրագրին, որը նախատեսում է պետական հաստատությունների ծախսերի կրճատում 15 տոկոսով և հարկային դրույքաչափերի ավելացում։

Ավելի վաղ Լատվիայի Սեյմը կրճատել էր իր ծախսերը 15 տոկոսով՝ առանց պատգամավորների աշխատավարձի կրճատման։ Սեյմի պատգամավորների աշխատավարձը ( չհաշված հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում  աշխատանքի համար հավելավճարները) փետրվարյան կրճատումներից հետո կազմել է 1047 լատ (շուրջ 2094 դոլար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։