486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, զոհերի թվում երեխաներ կան
11:08
23 Մարտի 2009

Կիրակի ԱՄՆ Մոնտանա նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում նաև երեխաներ, հաղորդել է Ավիացիայի դաշնային վարչությունը։

«Նախնական տվյալներով՝ Բյուտ քաղաքի մոտակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Ինքնաթիռը կատարում էր Կալիֆոռնիա-Բոուզման (Մոնտանա նահանգում գտնվող քաղաք) չվերթը, սակայն օդաչուն փոխել է թռիչքային ծրագիրը և ուղղություն վերցրել դեպի Բյուտ», - ասել է վարչության ներկայացուցիչ Մայք Ֆերգուսը։

Նա ավելացրել է, որ ինքնաթիռը ջարդուխուրդ է եղել վայրէջքի ժամանակ՝ վազքուղուց ավելի քան 150 մետր հեռավորության վրա։ Ինքնաթիռի բեկորները մասամբ ընկել են մոտակայքում գտնվող գերեզմանոցի վրա։

«Հանկարծակի օդաչուն կորցրել է կառավարումն, ու ինքնաթիռն ընկել է առավելագույն բարձրությունից։ Օդաչուն չի հասցրել ուղղել ինքնաթիռը, և այն վայր է ընկել գերեզմանոցի մոտակայքում՝ չհասնելով վազքուղուն», - ասել է ավիաիշխանությունների ներկայացուցիչը։

CNN հեռուստաընկերության տվյալներով, վթարի հետևանքով զոհվածների մեծ մասը երեխաներ են։

Ավելի ուշ Ֆերգուսը մասամբ հաստատել է այդ տեղեկատվությունն՝ ասելով, որ ինքնաթիռում կային երեխաներ։ «Մենք կարծում ենք, որ նրանք լեռնադահուկային ճանապարհորդության էին մեկնում», - ասել է նա։

Ֆերգուսն ասել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Pilatus PC12 տեսակի փոքր ուղևորատար ինքնաթիռ էր, որը թողարկվել էր 2001 թ.-ին։

Այժմ վթարի վայրում հրդեհ է մոլեգնում։ Երկրի վրա գտվողներից ոչ ոք չի զոհվել, նշել է ավիացիայի վարչության ներկայացուցիչը։

Ֆերգուսի խոսքերով, այս ավիավթարը քննելու է տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային կոմիտեն (National Transportation Safety Board), որի ներկայացուցիչն արդեն գտնվում է Բյուտում։ «Ավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչն ուղևորվել է դեպքի վայր», - ասել է Ֆերգուսը։

Pilatus PC12 տեսակի ինքնաթիռն արտադրվում է Շվեցարիայում, այն դասվում է գործարար ավիացիայի կատեգորիային։ Բաց աղբյուրների տվյալներով՝ արտադրվում է այդ տեսակի ինքնաթիռի մի քանի տարատեսակ՝ ուղևորատար (9 տեղ), VIP (6 տեղ) և բեռնատար (4 տեղ և բեռնախցիկ)։ Առաջին թռիչքն ինքնաթիռն իրականացրել է 1998 թ.-ին։ Pilatus PC12 ինքնաթիռը զինված է Pratt & Whitney շարժիչներով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։