486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական հետախուզությունը լրջորեն զբաղվում է Ռուսաստանով և էներգոռեսուրսներով. ԶԼՄ
14:19
20 Մարտի 2009

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) որոշել է իր գործունեության տասը առաջնային ուղղությունները, որոնց թվում են Կովկասում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի քաղաքականությանը հետևելը, ինչպես նաև Կասպից ավազանից համաշխարհային շուկա էներգակիրների մատակարարումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Սեփական գործունեության բարեփոխման շրջանակներում Թուրքիայի գաղտնի ծառայությունը շեշտադրել է արտաքին հետախուզությունը և այն խնդիրների լուծումը, «որոնք ազդում են միջազգային հանրության ճակատագրի վրա», գրում է «Սաբահ» թերթը։

Թուրքական հետախուզության նոր ռազմավարության մեջ ամենաշատ տեղը տրված է Ռուսաստանին։ Կովկասյան ուղղությամբ MIT-ի խնդիրը «տարածաշրջանում Ռուսաստանի նոր ռազմավարություններին հետևելն է»։ Կենտրոնական Ասիայի և Կասպյան ավազանի տարածաշրջաններում թուրքական հատուկ ծառայությանը հետաքրքրում է ՌԴ էներգետիկ քաղաքականությունը, էներգետիկայի ոլորտում ռուս-չինական համագործակցությունը, Կասպյան ավազանում նավթի և գազի արդյունահանման խնդիրները, արտահանման մայրուղիների կառուցումն ու համաշխարհային շուկաներ էներգակիրների մատակարարման ռազմավարությունները, նշում է «Սաբահը»։

Կովկասում թուրքական հետախուզության առաջնահերթությունների թվում է «ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»։

Բալկաններում MIT-ը հետևում է տարածաշրջանի ընդհանուր իրավիճակին և նախկին Հարավսլավիայի հանրապետությունների՝ Եվրամիություն ինտեգրվելու գործընթացին, հարավարևելյան Ասիայում MIT-ը հետևում է այդ ավազանի պետությունների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մրցակցությանը, Չինաստանի և Ճապոնիայի «էթնիկ դիմակայությանը», ինչպես նաև ահաբեկչական գործունեությանը Աֆղանստանում։

Մերձավոր Արևելքում թուրքական հետախուզությանը հետաքրքրում են իրանական միջուկային ծրագիրը, արաբաիսրայելական հակամարտության կարգավորումը, Իրաքի և Լիբանանի իրավիճակը, Կիպրոսում՝ կարգավորմանն առնչվող խնդիրները, Միջերկրական ծովում՝ էներգակիրների արդյունահանումը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Միջերկրածովյան ավազանում՝ Սամսուն-Ջեյհան նավթային նախագծերի իրագործումը։

MIT-ի համար առաջնային են նաև Սև ծովի ավազանում նավթի արդյունահանմանն առնչվող հարցերը։ Հունաստանի հետ հարաբերություններն ու այդ համատեքստում վիճահարույց հարցերի համալիրը ևս վերաբերում են թուրքական հետախուզության գործունեության առաջնային ուղղվածությանը։
Բացի այդ MIT-ը հետաքրքրվում է աֆրիկյան մայրցամաքով՝ Աֆրիկայի հյուսիում Թուրքիայի տնտեսական ակտիվության աճի կապակցությամբ, ինչպես նաև  հետաքրքրվում է Կարմիր ծովի և Ադենյան ծոցի շրջաններով։ Վերջինի նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտ է՝ հաշվի առնելով սոմալական ծովահենների ակտիվության մեծացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: