482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հավակնորդ Գոմեսը խոստացել է ջախջախել WBC վարկածով չեմպիոն Կլիչկոյին
12:24
17 Մարտի 2009

WBC չեմպիոնական տիտղոսի հավակնորդ կուբացի Խուան Կառլոս Գոմեսը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մենամարտից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել է շաբաթ օրը ջախջախել WBC վարկածով գործող չեմպիոն Վիտալի Կլիչկոյին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով FightNews.com-ին։

«Շաբաթ օրը «Սև Հովազը» (Գոմեսի մականունը) կրկին աշխարհի չեմպիոն կդառնա, - ասել է կուբացին։- Ես կփշրեմ նրան դեմքը»։

Մենամարտի նախաշեմին հավակնորդը համոզված է իր ուժերին։ «Տարօրինակ է՝ Վիտալին ամենուրեք պնդում է, որ  նոկաուտի կենթարկի ինձ, - հայտարարել է Գոմեսը։-Այդ դեպքում ինչու՞ է նա հոգ տարել դատավորների մասին։ Սակայն ինձ համար դա որևէ նշանակություն չունի, ինձ համար միևնույնն է, թե ով է գտնվում ռինգում. մենամարտի հաղթողի մասին երկու կարծիք չի լինի»։

Կլիչկոն իր հերթին խոստացել է Գոմեսի համար նրա կյանքում ամենածանր մենամարտը ստեղծել։  «Ես Գոմեսի ճամբարից բազմաթիվ հայտարարություններ եմ լսել, և այն, ինչ կարող եմ ասել՝ դա միայն նրանց երազանքն է, - ասել է Կլիչկոն։- Ես կարող եմ խոստանալ, որ դա նրա կյանքում ծանրագույն մարտը կլինի։ Կարծում եմ, որ նա շատ լավ բռնցքամարտիկ է, տիրապետում է տեխնիկական հմտություններին և նա դա ապացուցել է ծանր քաշային կարգում։ Սակայն գերծանրքաշայինը այլ բան է։ Ես նրան դաս կտամ, սակայն այն երկար չի տևի»։

Կլիչկո-Գոմես մենամարտը տեղի կունենա մարտի 21-ին Շտուտգարտում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։