478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանական Վիննենդեն քաղաքի դպրոցում նախկին աշակերտը հրաձգային կրակ է բացել
18:51
11 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանական Վիննենդեն քաղաքի գիմնազիայում հրաձգային կրակ բացած 17-ամյա երիտասարդը, ում զոհն է դարձել 15 մարդ, այդ դպրոցի նախկին աշակերտն է, հայտնում է նորությունների N-24 հեռուստաալիքը՝ հղում անելով Շտուտգարտի ներքին գործերի նախարար Հերիբերտ Ռեխին։

Ինքը՝ կրակողը, ողբերգությունից հետո սպանվել է փոխհրաձգության ժամանակ։ Ոստիկանության տվյալներով, չորեքշաբթի ժամը 9.30 շրջանում սև հագուստով երիտասարդը մտել է դպրոցի շենք և ոչ մի բառ չասելով, անկանոն կրակ բացել։ Հրաձգության արդյունքում դպրոցում զոհվել է 9 աշակերտ և 3 ուսուցիչ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, մարդասպանը կրակել է նաև դպրոցի կողքին տեղակայված կլինիկայի տարածքում գտնվող մեկ մարդու վրա։  Դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո նա ավտոմեքենայով քաղաքից փախուստի է դիմել՝ կարողանալով ճեղքել ոստիկանական օղակումը, և ավելի ուշ սպանվել է սուպերմարկետում՝ Վիննենդենից 40 կմ հեռավորության վրա ոստիկանների հետ փոխադարձ հրաձգության արդյունքում։ Որոշ տվյալներով, այն մեքենան, որով մարդասպանը փախուստի էր դիմել, գողացված էր։ Երիտասարդի հետ ոստիկանության փոխհրաձգության ընթացքում երկու պատահական անցորդ է զոհվել, երկու ոստիկան ստացել ծանր մարմնական վնասվածքներ։ 

Այսպիսով, զոհերի թիվը, ներառյալ հանցագործը, հասել է 16 մարդու։ Հանցագործության դրդապատճառը անհայտ է։ Ենթադրաբար, 17-ամյա նախկին դպրոցականի ծնողներն օրինական կերպով տանը 18 միավոր զենք ունեն։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: