484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման ռուս կնոջը կանացի խիզախության համար մրցանակ կհանձնեն
12:02
11 Մարտի 2009

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման չորեքշաբթի պետդեպարտամենտում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ կանացի խիզախության համար մրցանակներ կհանձնեն ութ երկրների՝ այդ թվում նաև Ռուսաստանի ներկայացուցչուհուն։

International Women of Courage ամենամյա միջազգային մրցանակը հիմնվել է 2007 թ.-ի մարտին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից և շնորհվում է ողջ աշխարհի ականավոր կանանց։ Մրցանակի թեկնածուներին ընտրում են ԱՄՆ դեսպանատները։

Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ է հայտնվում թեկնածուների ցանկում։ Մրցանակակիր է դարձել «Մոր իրավունքը» հասարակական կազմակերպության ղեկավար Վերոնիկա Մարչենկոն, որը զբաղվում է այն ծնողների իրավունքների և շահերի պաշտպանությամբ, որոնց որդիները խաղաղ ժամանակ զոհվել են բանակում Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում։

«Վերոնիկա Մարչենկոն «Մոր իրավունքը» հասարակական կազմակերպության ղեկավարն է։ Նա ցուցաբերել է բացառիկ խիզախություն և առաջնորդի որակներ՝ ռուսական բանակում խաղաղ ժամանակ տեղի ունեցած մահվան ողբերգական դեպքերի վերաբերյալ ճշմարտության բացահայտման գործում։ Տիկին Մարչենկոն հաջողությամբ հասել է արդարության զինծառայողներին կորցրած ընտանիքների անունից, որոնք զոհվել են դաժան և անմարդկային հանգամանքներում», - հաղորդում է մրցանակաբաշխության կազմկոմիտեն։

Մարչենկոյի հետ մեկտեղ մարդու իրավունքների համար պայքարում ներդրում կատարելու և սեփական ֆեմինիստական ձեռքբերումների համար ԱՄՆ պետքարտուղարի մրցանակը կհանձնվի Աֆղանստանի, Գվատեմալայի, Իրաքի, Մալազիայի, Նիգերիայի, Ուզբեկստանի և Յեմենի ներկայացուցչուհիներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: