478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
2009 թ.-ին Չինաստանում ավելի քան 30 մլն մարդ աշխատանք կփնտրի
16:41
03 Մարտի 2009

Ընթացիկ տարում ավելի քան 30 մլն չինացի աշխատանք կփնտրի, Պեկինում հայտարարեց ՉԺՀ հասարակական գիտությունների ակադեմիայի աշխատանքային էկոնոմիկայի և ազգաբնակչության ԳՀԻ աշխատակից, տնտեսագիտության դոկտոր Վան Դևենը։

«Հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի պատճառով գործազուրկ մնացած աշխատանքային միգրանտներին, բուհերի ապագա շրջանավարտներին, ինչպես նաև քաղաքներում աշխատատեղերի կրճատումը, այս տարի աշխատանքի ընդունվելու հարցը կկանգնի երկրի ավելի քան 30 մլն բնակչի առջև»,- ասաց փորձագետը «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Մոսկվա-Պեկին տեսակամուրջի ընթացքում։  

Նրա խոսքերով, 2009 թ.-ին աշխատանքի կարիք ունեցողների թիվն էապես կգերազանցի երկրում առկա թափուր տեղերի քանակը։ Համեմատության համար, վերջին տարիներին Չինաստանում ստեղծվել է շուրջ 9 մլն աշխատատեղ։  

«Այն, որ մենք այսօր ունենք գործազուրկ մնացած 20 մլն փախստական, դա մեծ թիվ է, որը կարող է լուրջ խնդիր ստեղծել»,- կարծում է փարձագետը։

Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Չինաստանի վրա առաջին հերթին արտահայտվել է արտահանման հատվածում, որին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը։ Չինական արտադրանքի արտասահմանցի ներկրողների ակտիվության կրճատման արդյունքում իրենց սնանկության մասին հայտարարել են հազարավոր չինական ձեռնարկություններ, աշխատանքից զրկելով հազարավոր մարդկանց։

Պաշտոնական վիճակագրությամբ, Չինաստանում գործազուրկ է մնացել ավելի քան 8 մլն մարդ։ Սակայն, ինչպես նշում են չինացի փորձագետները, ընդհանուր հաշվով, ճգնաժամից իսկապես «տուժած» գյուղական բնակչության թիվը, որը աշխատանքային միգրանտների մի ամբողջ բանակ է կազմում, արդեն այսօր կարող է 30 միլիոնի հասնել։ Այսօր ձեռնարկությունների փակման պայմաններում դրանց մի մասը ստիպված է վերադառնալ գյուղական աշխատանքին, ոմանք ստիպված են վարժվել նոր պայմաններին ու յուրացնել աշխատանքային նոր հնարքներ։  

«Ընդհանուր կանխատեսումներով, 2009 թ.-ին դեռևս շուրջ 3 մլն գյուղական աշխատող ևս կկորցնի աշխատանքն ու կվերադառնա գյուղ, այդ իսկ պատճառով ամենամեծ հարցն այսօր այն է, թե ինչպես վարժեցնել մարդկանց նոր պայմաններին»,- կարծում է Վան Չժիյունը։

Ընդ որում, ինչպես նշում են Չինաստանում, «ներկայում Չինաստանում կան նաև ոլորտներ, որոնք մեծ քանակությամբ աշխատողների կարիք ունեն, դա մասնավորապես վերաբերում է գյուղատնտեսական հատվածին»։

Այս փաստը, ինչպես նաև կառավարության ձեռնարկած միջոցները, այդ թվում «ներդրումների ավելացումը, ձեռնարկությունների համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծումը, նոր աշխատատեսերի ստեղծումը, գյուղական բնակավայրերում և շրջանավարտների աշխատանքի տեղավորման իրավիճակի բարելավումը», մասնագետների կարծիքով, «թույլ կտա Չինաստանին բարեհաջող կերպով կարգավորել ստեղծված իրադրությունը»։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: