483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման պատրաստ է հրաժարվել Եվրոպայում ՀՀՊ-ի տեղաբաշխումից՝ Իրանի խնդրով Ռուսաստանի օգնության դիմաց. թերթ
11:03
03 Մարտի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հրաժարվել Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի տեղաբաշխումից, եթե Ռուսաստանն օգնի լուծել իրանական միջուկային խնդիրը, երկուշաբթի գրում է New York Times թերթը։

Ինչպես հայտնի է դարձել հրատարակությանը, ռուս առաջնորդը երեք շաբաթ առաջ հատուկ սուրհանդակի միջոցով գաղտնի նամակ էր ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարող ենք հաստատել, որ նախագահ Օբաման նամակ է հղել նախագահ Մեդվեդևին», - Ռոյթեր գործակալությանը տեղեկացրել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքերով, «նամակն անդրադառնում է մի շարք հարցերի, այդ թվում նաև հրթիռային պաշտպանությանը և դրա կապին իրանական վտանգի հետ»։

Մոսկվան դեռևս չի արձագանքել Օբամայի առաջարկին, նշում է գործակալությունը։ ՌԴ նախագահն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոնդոնում ապրիլի 2-ին կայանալիք «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ Օբամային հանդիպելիս նա մտադիր է քննարկել այդ չափազանց հրատապ հարցը։

ԱՄՆ-ն մտադիր է մինչև 2013 թվականը Լեհաստանում տեղադրել տասը հրթիռակործանիչներ, ինչպես նաև՝ մեկ ռադար Չեխիայում՝ Իրանի կողմից ենթադրյալ հրթիռային սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով։ Ռուսաստանը կարծում է, որ այդ համակարգերը կսպառնան իր անվտանգությանը։

Ռուսական ղեկավարությունը կարծում է, որ Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ-ի տարրերի տեղադրմանն ի պատասխան Ռուսաստանը կարող է Կալինինգրադի շրջանում տեղադրել «Իսկանդեր» հրթիռային համալիրները, ինչպես նաև ՀՀՊ-ի տարրերի ռադիոէլեկտրոնային ճնշում իրականացնել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։