480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ օրենսդիրները կարգելեն պրիմատներին որպես տնային կենդանի պահելը
11:58
25 Փետրվարի 2009

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ողբերգական միջադեպից հետո, երբ շիմպանզեն 55-ամյա մի կնոջ ծանրագույն վնասվածքներ էր հասցրել, ընդունել է օրինագիծ, որն արգելում է պրիմատներ (կաթնասունների բարձրագույն կարգ) պահել տնային պայմաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով  CNN հեռուստաալիքին։

Ամերիկացի խորհրդարանականները ստիպված էին անդրադառնալ այդ խնդրին այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Թրևիս անունով շիմպանզեն, որը բնակվում էր Սթեմֆորդ (Կոնեկտիկուտ նահանգ) քաղաքում ապրող մի ընտանիքի հետ, հարձակվել էր հյուր եկած կնոջ վրա և ծանրագույն դիմածնոտային վնասվածքներ հասցրել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները ստիպված են եղել սպանել կապիկին։ Միաժամանակ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ քաղաքում մեծ ճանաչում ունեցած Թրևիսին վարժեցրել էին զուգարան գնալ, լվացվել և մաքրել ատամները։ Նա հաց էր ուտում ընտանիքի հետ նույն սեղանի մոտ, կարողանում էր համակարգչի օգնությամբ նկարներ նայել և օգտվել հեռուստացույցից հեռակառավարման վահանակի օգնությամբ։

Երեքշաբթի Անազատության մեջ գտնվող պրիմատներին պահելու անվտանգության մասին օրենքի (Captive Primate Safety Act, CPSA) ընդունմանը «կողմ» է քվեարկել 323 օրենսդիր։ «Դեմ» է հանդես եկել 95 պատգամավոր։

«Կոնեկտիկուտում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցույց է տալիս մեզ, որ, CPSA-ն անհրաժեշտ է, սա խելամիտ օրենք է, որն ապահովում է մարդկանց և կենդանիների բարեկեցությունը», - հայտարարել է օրինագծի նախաձեռնողներից մեկը՝ Օրեգոնից կոնգրեսական Էրլ Բլյումենաուերը (Earl Blumenauer)։ Ենթադրվում է, որ մոտ ժամանակներում CPSA-ը կքննարկվի նաև ԱՄՆ կոնգրեսի գերագույն պալատում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։