478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման խոստանում է, որ իր հակաճգնաժամային ծրագիրը կարող է 3,5 միլիոն աշխատատեղ ստեղծել
10:42
25 Փետրվարի 2009

Վերջերս ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված հակաճգնաժամային ծրագիրը կօգնի պահպանել եղած աշխատատեղերն ու ստեղծել 3,5 միլիոն նոր աշխատատեղ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան կոնգրեսի երկու պալատներին ուղղված իր հատուկ բաց ուղերձում։

Օբամայի ելույթը՝ «նախագահական ուղերձով», տեղի է ունեցել ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում։ Այն հիշեցրել է «երկրի իրավիճակի» վերաբերյալ ավանդական տարեկան ուղերձը, սակայն պաշտոնապես այդպիսին չի համարվել, քանի որ պաշտոնը ստանձնելու առաջին տարին ԱՄՆ նախագահը, որպես օրենք, նման ուղերձով հանդես չի գալիս։ Կոնգրեսի անդամներից բացի, դահլիճում էին նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ողջ նախարարական կաբինետը, Գերագույն դատավոր Ջոն Ռոբերթսը և օտարերկրյա պետությունների դեսպանները։

«Այդ աշխատատեղերի ավելի քան 90 տոկոսը կլինի մասնավոր հատվածում. Աշխատատեղեր՝ մեր ճանապարհների ու կամուրջների վերականգնման, հողմային շարժանիվների և արևային մարտկոցների, ավտոմայրուղիների կառուցման, ինչպես նաև բեռնափոխադրման ծավալների ավելացման ոլորտներում», - պարզաբանել է նախագահը։

Հակաճգնաժամային ծրագրի շնորհիվ, շարունակել է նա, ամերիկացի ուսուցիչները կարող են պահպանել իրենց աշխատատեղերն ու կրթել երեխաներին, իսկ բժիշկները՝ շարունակել բուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հիսունյոթ ոստիկան շարուկանում է այսօր երեկոյան հսկել Մինեապոլիսի փողոցները, քանի որ այս ծրագիրը կանխել է իրենց դեպարտամենտում ծրագրված կրճատումը»,- ավելացրել է Օբաման։

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ ԱՄՆ-ում աշխատող ընտանիքների 95 տոկոսը կստանա հարկային զեղչեր, իսկ այդ զեղչերի չափերը ակնհայտ կդառնան կարելի կլինի տեսնել արդեն ապրիլյան հաշիվներում։ «Այս ծրագրի շնորհիվ ընտանիքները, որոնք հազիվ էին կարողանում վճարել երեխաների ուսման համար, կստանան քոլեջներում երեխաների ուսման համար չորս տարի ժամկետով նախատեսված 2,5 հազ. դոլարի հարկային վարկ», - նշել է նախագահը։

Այն ամերիկացիները, ովքեր արդեն կորցրել են իրենց աշխատանքը ճգնաժամի պատճառով, կշարունակեն ստանալ գործազրկության նպաստ, ինչը կօգնի նրանց գոյատևել դժվարին ժամանակներում, ընդգծել է Օբաման։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին: