487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մատիսի կտավը՝ Սեն-Լորանի հավաքածուից, վաճառվել է աճուրդով ռեկորդային՝ 32 միլիոն եվրոյով
13:17
24 Փետրվարի 2009

Մոդելավորող Իվ Սեն-Լորանի հավաքածուից Անրի Մատիսի նկարը երկուշաբթի Փարիզում «Քրիստիս» աճուրդում վաճառվել է այդ նկարչի համար ռեկորդային համարվող 32 միլիոն եվրոյով (40,7 միլիոն դոլար), հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը։

Նման գումար գեղանկարչության սիրահարը վճարել է Մատիսի 1911 թ.-ի «Կկուով ժամացույցն ու կապույտ-կարմիր երանգներով գորգը» կտավի համար, որի մեկնարկային գինը կազմում էր 12-18 միլիոն եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մատիսի գեղանկարչության նախորդ ռեկորդը սահմանվել էր 2007 թ.-ին՝ Նյու-Յորքում «Քրիստիս» աճուրդում, որտեղ վարպետի «Հարճը» նկարը վաճառվել էր 33,6 միլիոն դոլարով։

Գործակալությունը նշում է, որ ցուցահանդեսի ամենաթանկ լոտը համարվող Պաբլո Պիկասոյի «Երաժշտական գործիքները սեղանիկի վրա» նկարը չգտավ իր գնորդին։ 25-30 միլիոն եվրո մեկնարկային արժեքով կտավի համար առավելագույն առաջարկը կազմել էր միայն 21 միլիոն եվրո։

Միաժամանակ գումարը, որն արդեն վճարվել էր արվեստի սիրահարների կողմից Իվ Սեն-Լորանի հավաքածուի առարկաների համար, կազմել է 206 միլիոն եվրո՝ գերազանցելով մասնավոր հավաքածուների համար ռեկորդային մակարդակը։ Փարիզի աճուրդը կտևի մինչև փետրվարի 25-ը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։