486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման ուղերձով կդիմի ԱՄՆ կոնգրեսին
10:38
24 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի ուղերձով կդիմի ԱՄՆ կոնգրեսի երկու պալատներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահական ուղերձով» Օբամայի ելույթը տեղի կունենա ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում։ Օբամայի ելույթը կհիշեցնի «երկրի իրավիճակի» վերաբերյալ տարեկան ավանդական ուղերձը, սակայն պաշտոնապես այդպիսին չի համարվի, քանի որ պաշտոնը ստանձնելու առաջին տարին ԱՄՆ նախագահը, որպես օրենք, նման ուղերձով չի դիմում։

Սակայն Ջորջ Բուշ կրտսերն իր պաշտոնը ստանձնելու առաջին ամիսների ընթացքում նման «նախագահական ուղերձ» էր հղել կոնգրեսին։

Ակնկալվում է, որ Օբամայի ուղերձի կենտրոնական թեման կդառնա երկրի տնտեսական իրավիճակն ու դրա բարելավման միջոցները։ Երկուշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ֆինանսական գագաթնաժողովի ժամանակ Օբաման հաստատել է մի քանի օր շրջանառվող ասեկոսներն այն մասին, որ մտադիր է 2013 թ.-ին կրկնակի կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։

«Այսօր ես հանդիսավոր կերպով խոստանում են մինչև իմ նախագահության առաջին ժամկետի ավարտը կրկնակի կրճատել մեր ժառանգած բյուջեի դեֆիցիտը», - հայտարարել է նախագահը։

«Եթե մենք պայքարենք ճգնաժամի դեմ՝ չպայքարելով դեֆիցիտի դեմ, որը այդ ճգնաժամի պատճառներից մեկն է, ապա մենք ռիսկի ենք դիմում նոր ճգնաժամի առաջ կանգնել», - ընդգծել է Օբաման։

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը տարեվերջին կարող է աճել մինչև 1,2-1,3 տրիլիոն դոլարի և սա առանց հաշվի առնելու 787 միլիարդ դոլարը, որը հատկացվել է կառավարության կողմից տնտեսությանն աջակցելու նպատակով։ Ամերիկացի տնտեսագետների շրջանում կարծիք կա, որ աճող պետական պարտքը կարող է ի չիք դարձնել դարձնել տնտեսությունը վերականգնելու փորձերը։

«Մենք պայքարում ենք տասնամյակների խոշորագույն տնտեսական ճգնաժամի դեմ՝ աննախադեպ գումարներ ներդնելով ամերիկացիների հարկերից, ովքեր վաստակում են այդ գումարը ծանր աշխատանքով», - նշել է Օբաման։

«Այս ամենը պարտավորեցնում է այդ գումարը ներդնել խելամիտ ձևով՝ անտեսելով քաղաքականությունն ու անձնական շահերը», - ավելացրել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։