486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի շոու-բիզնեսը սկսում է հարմարվել դեպրեսիային
11:56
18 Փետրվարի 2009

ԱՄՆ-ի շոու-բիզնեսը փորձում է հարմարվել դեպրեսիային՝ առաջարկելով զեղչեր, արտոնություններ և իսպառ վաճառքներ քիչ ապահովված ամերիկացիների համար՝ եվրոպացի զբոսաշրջիկների նախկին հոսքի բացակության պայմաններում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Նյու-Յորքում հայտնի ջազ-ակումբներից մեկը՝ B.B. King Blues Club-ը, հայտարարել է գործազուրկների համար տոմսերի զեղչերի մասին. Թայմս-Սքվերում գտնվող տոմսարկղում ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը՝ մուտքը 50 տոկոս էժան կլինի։

Ակումբը, որտեղ կամերային մթնոլորտում ելույթ են ունենում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռալֆ Սթենլին և Ջորջ Քլինթոնը, ակցիայի անցկացումը բացատրում է անկախ դրամապանակի չափից արվեստը հասանելի դարձնելու ցանկությամբ։

ԱՄՆ-ի հայտնի բեմերից շատերը, օրինակ New York City Ballet-ը, Portland Opera-ն, Cetre Theatre Group-ը, Oregon Somphony-ն,  նյու-յորքյան ոչ բրովդեյան թատրոնները հայտարարել են տոմսերի արժեքի իջեցման մասին՝ իրենց հանդիսատեսին չվանելու համար, որոնք ստիպված են ավելի ամուր ձգել գոտիները։

Աննախադեպ քայլի է գնացել Տեխասում գտնվող Houston Grand Opera-ն, որն առաջարկում է իր ներկայացումների տոմսերը դպրոցականների, ուսանողների, մշակութային և կրոնական հաստատությունների համար ընդամենը տասը դոլարով, հաղորդում է Wall Street Journal թերթը։

Սա ամերիկյան կինոթատրոնների ոչ թանկ տոմսերի արժեքն է։ Նույն գումարով բարձր արվեստին կարող է հաղորդակից լինել յուրաքանչյուր ցանկացող, ով դեռևս երբեք չի եղել հյուստոնյան օպերայում. նորեկի անունը չպետք է լինի թատրոնի տվյալների բազայում։

Սակայն այնպիսի «աստղերի», ինչպիսիք են ջազային երաժիշտ Քիթ Ջարեթը (Carnegie Hall) կամ Մոնսերատ Կաբալյեն և Նիկոլայ Բասկովը (Lincoln Centre), համերգների տոմսերը վաճառվում են սպասվելիք իրադարձությունից շատ ավելի վաղ։ ԱՄՆ-ում ընդունված տնտեսությունը խթանող գրեթե 800 միլիարդ դոլարի փաթեթը նախատեսում է այդ թվում նաև 50 միլիոն դոլարի հատկացում՝ արվեստին և մշակույթին աջակցելու նպատակով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։