485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման ստորագրել է 787 միլիարդ դոլարի հակաճգնաժամային ծրագիրը
10:35
18 Փետրվարի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի Դենվերում (Քոլորադո նահանգ) ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 787 միլիարդ դոլարի հակաճգնաժամային ծրագիրը, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։

Հավանության արժանացած ծրագրում 212 միլիարդ դոլարը նախատեսված են բիզնեսի և ֆիզիկական անձանց հարկային սուբսիդիաների համար, 267 միլիարդ դոլարը՝ ուղղակի բյուջետային հոսքերի տեսքով և 308 միլիարդ դոլարը՝ բյուջետային հատկացումների տեսքով, որոնք նախատեսված են ենթակառուցվածքների արդիականացման և գիտական մշակումների համար։

«Մենք ամերիկացիների ջանքերը կուղղենք այն աշխատանքը կատարելուն, որն անհրաժեշտ է իրականացնել ճգնաժամային ոլորտներում, որոնք երկար ժամանակ գտնվում էին բարձիթողի վիճակում։ Այդ աշխատանքն իրական և երկարատև փոփոխությունների սկիզբ կդնի հետագա սերունդների համար», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Օբաման բազմիցս նշել է, որ տնտեսության առողջացմանն ուղղված միջոցների փաթեթը թույլ կտա ստեղծել 3,5 միլիոն նոր աշխատատեղ։ Նախագահական թիմի վերլուծաբանների խոսքերով, հավանության արժանացած միջոցների արդյունքում 2010 թ.-ին գործազրկության մակարդակը կնվազի՝ այժմյան 7,9 տոկոսից հասնելով 7 տոկոսի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։