484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Տիեզերքում՝ ավելի քան 800 կմ բարձրության վրա, իրար են բախվել կապի երկու արբանյակներ. NASA
13:57
12 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Պատմության մեջ առաջին անգամ երկու խոշոր տիեզերական թռչող սարքեր՝ կապի արբանյակներ, ուղեծրում իրար են բախվել, հինգշաբթի հաղորդում է Ասոշիեյթիդ փրես գործակալությունը՝ հղում անելով NASA ամերիկյան աէրոտիեզերական գործակալությանը։

NASA-ի մամուլի քարտուղար Քելի Համֆրիզի (Kelly Humphries) տվյալներով, 1997 թ.-ին բաց թողնված Iridium մասնավոր կոմերցիոն արբանյակի և ենթադրաբար անսարք վիճակում գտնվող և 1993 թ.-ին բաց թողնված ռուսական արբանյակի բախումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Սիբիրի տարածքում՝ մոտավորապես 805 կմ բարձրության վրա։

Արբանյակներից ամեն մեկն ավելի քան 455 կգ քաշ ուներ, նշում է գործակալությունը։

Բախման հետևանքով առաջացած պայթյունը միայն խիտ ամպեր է առաջացրել, իսկ այս ամենի հետևանքով ծագած իրավիճակի իրական մասշտաբները կորոշվեն ամենաքիչը մի քանի շաբաթից։

NASA-ի տվյալներով, Միջազգային տիեզերական կայանի գործունեության համար արբանյակների բախման դեպքը վտանգ չի ներկայացնում։

Ավելի վաղ արձանագրվել էր ուղեծրում տիեզերական օբյեկտների բախման չորս դեպք, սակայն դրանք դիտարկվել էին որպես աննշան իրադարձություններ, քանի որ դրանց էին վերաբերում միայն բաց թողնված հրթիռների մի մասը կամ փոքր արբանյակները, նշում է գործակալությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։