483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
2050 թվականին Երկրագնդի վրա կլինեն ավելի շատ ծերեր, քանի երեխաներ. ՄԱԿ-ի զեկույց
11:26
12 Փետրվարի 2009

Մարդկությունը զգալիորեն կծերանա մոտակա չորս տասնամյակների ընթացքում, իսկ 2050 թվականին քաղաքաբնակների թիվը գրեթե կրկնակի կգերազանցի գյուղաբնակների թվին, ասվում է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում հրապարակված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նոր զեկույցում։

Ինչպես չորեքշաբթի հաղորդում էր ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, զեկույցը կքննարկվի մարտի 30-ից ապրիլի 3-ն անցկացվելիք Ազգաբնակչության և զարգացման հանձնաժողովի 42-րդ նստաշրջանի ժամանակ։

«Գլոբալ մասշտաբով 60 կամ բարձր տարիքի բնակիչների թիվը գրեթե կեռապատկվի՝ 2009 թվականի 743 միլիոնից 2050 թվականին հասնելով 2 միլիարդի, երբ պատմության մեջ առաջին անգամ այդ տարիքի մարդկանց թիվը կգերազանցի մինչև 15 տարեկան երեխաների թվին», - նշվում է գլխավոր քարտուղարի զեկույցում։

Միաժամանակ 2050 թվականին 60 և բարձր տարիքի մարդկանց բաժին կհասնի աշխարհի բնակչության ընհանուր թվի 22 տոկոսը, ինչը 11 տոկոսով ավելի է, քան այժմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Փորձագետները նշում են, որ դեռևս 1950 թվականին Երկրագնդի միայն 8 տոկոսն էին կազմում  60 և բարձր տարիքի մարդիկ։

«60 և բարձր տարիքի բնակչության թվի և աշխատունակ բնակչության թվի միջև հարաբերակցությունն այն բանի ցուցանիշն է, թե տեսականորեն ինչպիսի տնտեսական բեռ են ավագ սերնդի ներկայացուցիչները դառնալու ավելի երիտասարդ սերունդների համար», - ընդգծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա տվյալներով, զարգացած երկրներում այդ հարաբերակցությունը գրեթե կկրկնապատկվի. եթե 2009 թվականին աշխատունակ տարիքի 100 մարդուն բաժին է հասնում 60 կամ բարձր տարիքի 34 մարդ, ապա 2050 թվականին աշխատունակ տարիքի 100 մարդուն բաժին կհասնի 62 բարձր տարիքի մարդ։ Զարգացող երկրներում այդ հարաբերակցությունը գրեթե կեռապատկվի՝ 14-ից հասնելով 34-ի։

Նման միտումի հիմնական պատճառները, գլխավոր քարտուղարի կարծիքով, կյանքի տևողության ավելացումն է՝ ծնելիության ցուցանիշների նվազման դեպքում՝ չնայած զարգացող երկրներում ծնելիության աճին։

«Չնայած ապագայում մահացության ցուցանիշների ակնկալվող նվազմանը՝ առավել պակաս զարգացած և զարգացող մյուս երկրների միջև մարդկանց կյանքի տևողության ցուցանիշների տարբերությունը կրկին զգալի կլինի։ Բացի այդ, հաշվի առնելով այն անհաջողությունները, որոնք վերջին ժամանակներս ուղեկցում են բազմաթիվ զարգացող երկրներին, գոյություն ունի այն բանի հավանականությունը, որ նրանց չի հաջողվի հասնել մարդկանց գոյատևման ցուցանիշների ենթադրվող աճին», - նշվում է զեկույցում։

Փաստաթղթում ուշադրություն է դարձվում այն փաստի վրա, որ աշխարհի տարածաշրջանների մեծամասնությունում մարդկային կյանքի տևողությունը շարունակում է աճել։ Այսօրվա դրությամբ մարդիկ ապրում են միջինը 67,2 տարի։ Միաժամանակ զարգացած արդյունաբերական պետություններում մարդիկ ապրում են միջինը 76,5 տարի, զարգացող երկրներում՝ 65,4 տարի։ Առավել պակաս զարգացած երկրներում կյանքի ակնկալվող տևողության միջին ցուցանիշը կազմում է ընդամենը 54,6 տարի։

Փաստաթղթում նշվում է, որ անցյալ տարի պատմության մեջ առաջին անգամ քաղաքաբնակների թիվը գերազանցեց գյուղաբնակների թվին, իսկ 2050 թ.-ին մոլորակի բնակչության 70 տոկոսը կապրի քաղաքներում։

«Ակնկալվում է, որ քաղաքաբնակների թիվը, որը 2005 թվականին հասել էր 3,4 միլիարդ մարդու, 2050 թ.-ին կդառնա 6,4 միլիարդ մարդ, և առավելապես բնակչության ակնկալվող աճը կապահովվի զարգացող երկրների քաղաքների  բնակչության թվի աճի հաշվին», - տեղեկացվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։