481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Օբամայի համար «ծանրոց» տանող զինված մի մարդու
12:36
11 Փետրվարի 2009

Ոստիկանները Վաշինգտոնում ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ մի տղամարդու են ձերբակալել, ով պնդում էր, թե ծանրոց է բերել նախագահ Օբամայի համար, չորեքշաբթի հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Տղամարդը մոտեցել է Կապիտոլիումի բլուրի վրա գտնվող կոնգրեսի հյուսիսային թևին և տեղեկացրել ոստիկանության սպաներին, որ ծանրոց ունի նախագահ Օբամայի համար։ Ոստիկանների մի քանի հարցից հետո նա խոստովանել է, որ իր  մեքենայի թափքում զենք կա», - տեղեկացրել է ոստիկանության սերժանտ Քիմբերլի Շնայդերը (Kimberly Schneider)։

Նրա խոսքերով, հանգիստը խանգարողը 64-ամյա Ալֆրեդ Բրոքն է (Alfred Brock), որն ապրում է Լուիզիանա նահանգի Ուինֆիլդ քաղաքում։ Նրան ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության բաժին։

Բրոքի մեքենայում գտնվել է չգրանցված հրացան և մի քանի փամփուշտ։ Ձերբակալվածը Բարաք Օբամայի հասցեին սպառնալիքներ չի հնչեցրել։

Ոստիկանությունը շրջապատել է Կոնգրեսի մոտ կայանած մեքենային հարող տարածքը՝ այն ավելի մանրամասն ստուգելու համար։ Սակայն որևէ այլ վտանգավոր առարկա չի հայտնաբերվել։ Արդյոք նա ծանրոց ուներ, թե ոչ, չի հաղորդվում։

Բրոքին ներկայացված են չգրանցված հրացան և փամփուշտ ապօրինի պահպանման մեղադրանքներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։