482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել տնտեսության խթանման 838 միլիարդ դոլարի ծրագիրը
11:24
11 Փետրվարի 2009

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը (Սենատ) երեքշաբթի կողմ է քվեարկել ազգային տնտեսության խթանման 838 միլիարդ դոլարի ծրագրի ընդունմանը, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։

Հակաճգնաժամային միջոցների փաթեթին կողմ է քվեարկել 61 սենատոր, որոնցից միայն երեքն են հանրապետական, մյուսները դեմոկրատ են։ 37 սենատոր «դեմե է քվեարկել։

Երկու շաբաթ առաջ Կոնգրեսի ստորին պալատը (Ներկայացուցիչների պալատ) ընդունել էր օրինագծի իր տարբերակը, որը նախատեսում է տնտեսության աջակցման համար 819 միլիարդ դոլարի հատկացում։ Այդ ծրագիրը զգալիորեն տարբերվում է երեքշաբթի սենատի կողմից ընդունված ծրագրից։

Այժմ Կոնգրեսի երկու պալատները պետք է մշակեն, այնուհետև հավանության արժանացնեն փաստաթղթի համաձայնեցված տարբերակը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուսով է, որ փաստաթուղթը կպատրաստվի և կներկայացվի իր ստորագրմանը այս շաբաթվա վերջին։

Սպիտակ տան ղեկավարը ողջունել է Սենատի քվեարկության արդյունքները ՝ հայտարարելով, որ «դա լավ լուր էե և «լավ սկիզբե՝ ազգային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու իր ջանքերի իրականացման գործում։

Ավելի վաղ Օբաման բազմիցս կոչ էր արել Կոնգրեսին՝ չհետաձգել հակաճգնաժամային ծրագրի ընդունումը՝ զգուշացնելով, որ յուրաքանչյուր ձգձում կարող է երկրի համար աղետի վերածվել։

Փաստորեն ԱՄՆ տնտեսությունը գտնվում է անկումային վիճակում 2007 թ.-ի դեկտեմբերից, և բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ իրավիճակն էլ ավելի վատթարացավ 2008 թ.-ի սեպտեմբերին Lehman Brothers ներդրումային բանկի սնանկացումից հետո, ինչը վարկավորման շուկայում միջոցների դեֆիցիտի հանգեցրեց:

Տնտեսության փրկության նոր ծրագիրը ներառում է 500 միլիարդ դոլարի հատկացում՝ բանկերից վարկային պարտավորությունների գնման համար, որոնցով վճարումներ չեն իրականացվում։

Բացի այդ կառավարությունը մտադիր է աջակցել Դաշնային Պահուստային Համակարգի հատուկ ընդլայնված ծրագրի միջոցով նոր վարկերի համար մինչև 1 տրիլիոն դոլարի հատկացման ապահովմանը։ Եվս 50 միլիարդ դոլար ծրագրվում է հատկացնել բնակարանային ճգնաժամի վերացմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին: