480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն Իրանի հետ երկխոսության հնարավորություններ է փնտրելու. Օբամա
12:10
10 Փետրվարի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատել է, որ իր գլխավորած վարչակազմն այժմ «գնահատում» է Իրանի նկատմամբ երկրի արտաքին քաղաքականությունը և հնարավորություններ կփնտրի իրանական ուղղությամբ «ուղիղ դիվանագիտության» համար։

«Ակնկալում եմ, որ մոտակա ամիսներին մենք հնարավորություններ կփնտրենք, որոնք հնարավոր կլինի ստեղծել, որպեսզի մենք նստենք սեղանի շուրջ դեմառդեմ դիվանագիտական առաջարկություններով, որոնք թույլ կտան առաջ տանել մեր քաղաքականությունը նոր ուղղությամբ», - հայտարարել է Օբաման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ի և Իրանի միջև «գոյություն ունի փոխադարձ հարգանքի և առաջընթացի փոխհարաբերությունների հնարավորություն»։

«Բացի այն, թե մենք ինչպես կիրականացնենք նման ուղիղ դիվանագիտությունը, կարևոր է, որպեսզի մենք շատ հստակ հայտարարենք մի շարք մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք՝ որպես երկիր, և որպեսզի Իրանը հասկանա, որ մենք անընդունելի ենք համարում ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը և որպեսզի մենք հստակ հայտարարենք այն փաստի մասին, որ ատոմային Իրանը կարող է ատոմային սպառազինությունների մրցավազք  առաջացնել տարածաշրջանում, որը խորը ապակայունացում կարող է առաջացնել», - ասել է Օբաման։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: