480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ նոր վարչակազմը չի հրաժարվի Եվրոպայում հակահռթիռային պաշտպանությունից. փորձագետ
13:58
06 Փետրվարի 2009

ԱՄՆ նոր վարչակազմը չի հրաժարվի Եվրոպայում հակահռթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերի տեղակայումից, կարծում է ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Էնդրյու Կաչինսը։

ԱՄՆ նախկին վարչակազմը ծրագրում էր մինչև 2013 թվականը տեղակայել տասը հռթիռակոծիչ Լեհաստանում, ինչպես նաև մեկ ռադար Չեխիայում՝ Իրանի կողմից հռթիռային ենթադրյալ սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով։ Ռուսաստանը մտավախություն ունի, որ այդ համակարգերը կվտանգեն իր անվտանգությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Times թերթը փետրվարի 4-ին տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնության գլխավոր գործոնը կլինի արևելյան Եվրոպայում ՀՀՊ-ի տարրերի տեղակայման մասին Ջորջ Բուշի վարչակազմի ծրագրի վերանայումը։

«Եթե Ռուսաստանում կարծում են, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել ՀՀՊ-ից, ապա արդյունքում նրանք հիասթափություն կապրեն։ Ես կասկածում եմ, որ Օբամայի վարչակազմը հրաժարվի այդ նախագծից, չնայած նրանք կփորձեն փոխզիջման հասնել Ռուսաստանի հետ», - ասել է Կաչինսը Մոսկվայում ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններում մեկ այլ վիճահարույց խնդրին՝ ՆԱՏՕ-ի ընլայնմանը, ապա, Կաչինսի կարծիքով, Վրաստանին և Ուկրաինային դաշինք ներառելու Օբամայի դիրքորոշումը «ավելի զուսպ կլինի»։ Փորձագետի խոսքերով, նոր վարչակազմի առջև այժմ ծառացած են խնդիրներ, որոնք «ավելի առաջնահերթային են»։

ՆԱՏՕ-ի 26 անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում 2008թ.-ի դեկտեմբերի սկզբին որոշում ընդունեցին չտրամադրել Ուկրաինային և Վրաստանին դաշինքի անդամակցության գործողությունների ծրագիր։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն, մերժելով Կիևին և Թբիլիսիին տրամադրել անդամակցության ծրագիրը, նրանց համագործակցության տարեկան ծրագիր առաջարկեց ։

Կաչինսի խոսքերով, այժմ «ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր դինամիկայի» հնարավորություն կա։ Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն Աֆղանստանում տիրող իրավիճակն ու անվտանգության և զինաթափման հարցերը։

«Վարչակազմը հասկանում է, որ անհնար է առանց Ռուսաստանի լուծել Եվրոպայում անվտանգության խնդիրը», - ընդծգել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։