486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Նյու Յորքում ռեստորանների ցանցի մատուցողները սեփականատեր դե Նիրոյից պահանջում են իրենց 2,5 միլիոն դոլար վճարել
11:52
06 Փետրվարի 2009

Nobu ճապոնական ռեստորանների սեփականատեր, հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոյի դեմ ռեստորանների ցանցի աշխատակիցների հայցով դատական լսումները ուրբաթ կկայանան Նյու Յորքում, մատուցողները հոլիվուդյան «աստղից» պահանջում են իրենց վճարել ավելի քան 2 միլիոն դոլար։

Ռեստորանների (որոնցից ամենահայտնիները գտնվում են ստորին Մանհեթենի Թրայբեք շրջանում) հարյուրավոր ներկա և հին աշխատողներ պահանջում են իրենց վերադարձնել յոթ տարվա ընթացքում կուտակված թեյավճարները, որոնց մի մասը շորթել է ցանցի մենեջմենթը, ինչպես նաև վճարել արտաժամյա աշխատանքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հոլիվուդյան «աստղը» պատրաստ է վճարել հայցի գումարը՝ գործը չհասցնելով դատական քաշքշուկների։ Այս դեպքում հայցվորներից յուրաքանչյուրը կարող է որպես թեյավճար ստանալ ավելի քան երեք հազար դոլար։

Սա Նյու Յորքում առաջին դեպքը չէ, երբ ռեստորանների աշխատակիցները հայց են ներկայացնում իրենց աշխարհահռչակ տերերին։ Մատուցողները միայն վերջին երկու տարվա ընթացքում հայցեր են ներկայացրել Ջասթին Թիմբերլեյքի և ռեպ-երգիչ Jey-Z-ի դեմ, ովքեր նույնպես ռեստորաններ և ակումբներ ունեն Մանհեթենում։

Նյու Յորքի գործարար շրջանակներում դե Նիրոյին ճանաչում են ոչ միայն որպես հիանալի դերասանի և պրոդյուսերի, այլև՝ անշարժ գույքի շուկայում հաջողակ խաղացողի. նա զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի լավագույն հարյուրյակում։

Նրա սեփականության մեծ մասը կենտրոնացված է Թրայբեքում, որտեղ ծնվել և մեծացել է ապագա «կնքահայրը», ով Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ֆիլմում խաղացել է դոն Կառլեոնեի դերը։ Այդ վայրի անվանումը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ դե Նիրոն դարձավ «Թրայբեք» միջազգային կինոփառատոնի համակազմակերպիչը, որը կոչված է քաղաքի այդ մասում վերածնել մշակութային կյանքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո։

Սակայն վերջին ժամանակներում կարծես «աստղի» բախտը չի բերում. անշարժ գույքի շուկայում անկումը արժեզրկեց նրա ակտիվները, իսկ հասարակությունը պնդում է, որ  նրա կողմից կառուցված Greenwich հյուրանոցը «խեղաթյուրում է ստորին Մանհեթենի պատմական կերպարանքը»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: