486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բարաք Օբամայի նախագահական ավտոշարասյունը կանգ է առել բոլոր լուսացույցների մոտ. Սպիտակ տուն
13:35
30 Հունվարի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա տիկին Միշել Օբաման հինգշաբթի նախագահական լիմուզինով Վաշինգտոնի փողոցներով երթևեկելիս՝ կանգ էին առնում յուրաքանչյուր լուսացույցի մոտ՝ սպասելով կանաչ լույսին, լրագրողներին են տեղեկացրել Սպիտակ տակ պաշտոնական ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա ոչ պաշտոնական ուղևորություն էր, և ավտոշարասյունը կանգնում էր յուրաքանչյուր լուսացույցի մոտ», - հաստատել է Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը, ում խոսքերը մեջբերվում են նախագահական մամուլի տեղեկատվության մեջ, որը պատմում է նախագահի և իր կնոջ՝ տարրական դպրոց կատարած այցի մասին. այստեղ է սովորում նրանց յոթամյա դուստր Սաշա Օբաման։

Առավոտյան խիտ երթևեկության ժամին Սպիտակ տանից Վաշինգտոնի միջով Կոնեկտիկուտ պողոտայով դեպի Բեթեզդ (Մերիլենդ նահանգ) արվարձան ուղևորությունը, լուսացույցների մոտ կանգառներով հանդերձ, տևել է 36 րոպե, այն դեպքում երբ Սպիտակ տանից դեպի դպրոց տանող ճանապարհը 12,5 կմ-է։

Դպրոց այցելելն ու հետադարձ ճանապարհը, ընդհանուր առմամբ, տևել է 2 ժամ 12 րոպե։

Բացատրելով դպրոց այցելելու մասին Բարաք և Միշել Օբամաների որոշումը՝ ԱՄՆ առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Քեթի Մակորմակ Լեյլիվելդը լրագրողներին տեղեկացրել է, որ «դպրոցում երեխաները ներկայացնում էին կատարած հանձնարարությունները»։

Դպրոցի պաշտոնական ներկայացուցիչ Էլիս Տերները հաստատել է, որ հինգշաբթի Սաշա Օբամայի դասարանի աշակերտներն իրենց համադասարանցիներին և դպրոց հրավիրված ծնողներին պատմում և ներկայացնում էին ամերիկյան հնդկացիների պատմության թեմայով կատարված հանձնարարությունները։ Բարաք և Միշել Օբամաները կրտսեր դստեր դպրոցում մոտավորապես մեկ ժամ են անցկացրել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: