484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ բանակում ինքնասպանությունների մակարդակը Վիետնամի ժամանակներից ի վեր գերազանցել է միջին ցուցանիշը
10:58
30 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ. արդյունքներով ԱՄՆ բանակում ինքնասպանությունների մակարդակը վերջին տարիներին ռեկորդային աստիճանի է հասել, ուրբաթ հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ զինվորական հրամանատարության ներկայացուցիչներին:

Գործակալության տվյալներով, 2008 թվականին 143 ամերիկացի զինծառայող ինքնասպան է եղել: Դրանցից 128 դեպքը պաշտոնապես հաստատվել է, 15-ի նկատմամբ գործ է հարուցվել և հետաքննություն է տարվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսպիսով, Վիետնամի պատերազմի տարիներից ի վեր ամերիկյան բանակում առաջին անգամ ինքնասպանությունների մակարդակը գերազանցել է 2008թ. երկրի միջին ցուցանիշի արդյունքներով (100 հազար մարդուց 19,5-ը ինքնասպանություն է գործում), և հասել է այն մակարդակին, որ յուրաքանչուր 100 հազար մարդուց 20,2-ն է ինքնասպան լինում:  

Գործակալության տվյալների համաձայն, 2007թ. ինքնասպան է եղել 115 ամերկացի զինվոր: Փորձագետների կարծիքով, ինքնասպանությունների մակարդակը տարեցտարի մեծացնող նյարդային գրգռվածությունը պայմանավորված է հակամարտությունների գոտի գործուղումների քանակով, ֆինանսական և ընտանեկան խնդիրներով, որոնք նույնպես պայմանավորված են նմանատիպ գործուղումներով:

Ծառայության ժամանակ խաթարված հոգեկան աշխարհն իրեն զգացնել է տալիս նաև ծառայությունից հետո: Վետերանների գործերի վարչության տվյալներով, անընդհատ մեծանում է ինքնասպանությունների թիվը ամենաերիտասարդ վետերանների՝ Իրաքի և Աֆղանստանի հակամարտություների մասնակիցների շրջանում: Վարչության տվյալներով, 18-29 տարեկան 100 հազար վետերաններից շուրջ 46-ը ինքնասպան է եղել 2006 թվականին: 2005թ. 100 հազար մարդուց 27-ն էր ինքասպանություն գործում: Կին-վետերանների շրջանում այս ցուցանիշը նվազել է՝ 100 հազար մարդուց 3-ն է ինքնասպանություն գործել: 2005թ.-ին 100 հազարից ութն էին այդ քայլին գնացել:

2001 թվականին ծառայությունն ավարտած վետերանների շրջանում 2002-2005 թվականների հատվածում ինքասպան է եղել 141-ը: 2006 թվականին Իրաքի և Աֆղանստանի 113 վետերան է ինքնասպություն գործել:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։