482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում ամուսնական մի զույգ, կորցնելով աշխատանքը, որոշել է սպանել միմյանց և հինգ երեխաներին
11:29
28 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Ուիլմինգթոն (Wilmington) քաղաքի մի բնակիչ սպանել է իրեն, իր կնոջն ու հինգ երեխաներին այն բանից հետո, երբ նա և իր կինը հեռացվել են աշխատանքից, չորեքշաբթի հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին և ոստիկանության ներկայացուցիչներին։

Նրանց տվյալներով, այն բանից հետո, երբ Լյուպո (Lupoe) ամուսինները, ովքեր աշխատում էին Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում, կորցրել են աշխատանքը, նրանք որոշել են սպանել միմյանց և միաժամանակ սպանել իրենց հինգ երեխաներին՝ երկու տարեկան երկվորյակ զավակներին, հինգ տարեկան երկվորյակ դուստրերին և ութամյա դստերը՝ իրենց մահից հետո օտար մարդկանց նրանց չթողնելու համար։

Իրենց և երեխաների կյանքին վերջ դնելու վերաբերյալ համատեղ որոշման մասին վկայում է մահից առաջ թողած նամակը, որը ամուսինները ֆաքսով ուղարկել են KABC-TV տեղական հեռուստաալիքի խմբագրություն։

«Ինչու՞ թողնել երեխաներին անծանոթ մարդկանց մոտ», - ասվում է ընտանիքի հայր Էրվին Լյուպոյի՝ մահից առաջ թողած նամակում, որտեղ նա նաև պնդում է, որ հենց կինն է առաջարկել նման կերպ մեկընդմիշտ վերջ դնել կյանքի խնդիրներին։

Ֆաքսը ստանալուց անմիջապես հետո հեռուստաալիքի ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն, որը անմիջապես արձագանքել է և մեկնել դեպքի վայր՝ Լոս Անջելես և Լոնգ Բիչ քաղաքների միջև գտնվող Ուիլմինգթոն քաղաքում գտնվող երկհարկանի տուն։

KABC-TV հեռուստաընկերության ներկայացուցիչների խոսքերով, ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել հանցագործության իրագործումից մի քանի րոպե անց. սենյակներում դեռ զգացվել է վառոդի հոտը։

Չնայած, նամակի համաձայն, սպանության մեջ մեղավոր է նաև Էրվին Լյուպոյի կինը, սակայն ոստիկանությունը հենց Էրվինին է դիտում որպես հանցագործության մեղավոր, հաղորդում է գործակալությունը։

Kaiser Permanente բժշկական կենտրոնի ադմինիստրացիան, որտեղ աշխատել են ամուսինները, դեռ մեկնաբանություններ չի տվել մահանալուց առաջ գրված նամակի առնչությամբ, որտեղ արդեն նշվում էր, որ բուժկենտրոնի ղեկավարը կոպիտ կերպով է հեռացրել նրանց աշխատանքից՝ առաջարկելով բողոք ներկայացնել արհմիություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։