484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ մի բնակչուհի միանգամից ութ երեխա է լույս աշխարհ բերել, նրանք բոլորը առողջ են. գործակալություն
11:48
27 Հունվարի 2009

Մի ամերիկուհի երկուշաբթի միանգամից ութ երեխա է լույս աշխարհ բերել՝ դառնալով աշխարհում երկրորդ մայրը, ում հաջողվել է «ութնյակ» լույս աշխարհ բերել, հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ հղում անելով KCAL-TV հեռուստաալիքին։

Բժիշկ Քարեն Մայփլսի (Karen Maples) խոսքերով, երեխաները ծնվել են Լոս-Անջելեսից հարավ գտնվող քաղաքի Kaiser Permanante հոսպիտալում և «իրենց նորմալ են զգում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բժիշկ Հարոլդ Հենրին (Harold Henry) լրագրողներին տեղեկացրել է, որ վեց աղջիկն ու երկու տղան «ճիչեր են արձակում և բավականին աշխույժ թափահարում  թաթիկները»։

Նրա խոսքերով, երեխաների քաշը 800 գրամից մեկուկես կիլոգրամ է։

Այլ մանրամասներ գործակալությունը դեռևս չի հայտնում։ Ավելի վաղ միանգամից ութ երեխա էր ծնվել 1998 թ.-ին կրկին ԱՄՆ-ում՝ Հյուսթոն քաղաքում, սակայն նրանցից մեկը մեկ շաբաթից մահացել էր։ Ողջ մնացած Իբյուկ, Հորոմ, Չիդի, Չիմա և Էհերեմ քույրերը, ինչպես նաև Իկեմ և Ջիոկ եղբայրները 2008 թ.-ի դեկտեմբերին նշեցին իրենց առաջին «կլոր» հոբելյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։