486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի համակարգային հակասությունների հաղթահարումը Օբամայի գլխավոր քննությունը կլինի. Կաստրո
11:33
23 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամեծ փորձությունը կլինի ԱՄՆ-ում համակարգային հակասությունների հաղթահարումը, Կուբայում հրատարակվող «Մտորումներ» շարքի հերթական հոդվածում գրում է Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կաստրոն:

«Չնայած արդեն անցած փորձություններին, Օբաման գլխավոր քննությունը (դեռ) դեռ չի հանձնել, վստահեցնում է Ֆիդելն իր հոդվածում, որը վերնագրել է «ԱՄՆ տասնմեկերորդ նախագահը» (հաշվելով 1959թ. Կուբայի հեղափոխության հաղթանակից), հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ի՞նչ է անելու նա մոտ ապագայում, երբ իր ձեռքն առած հսկայական իշխանությունը բացարձակապես անօգտակար է լինելու համակարգի (ԱՄՆ) անլուծելի հակասությունները հաղթահարելու համար»,- գրում է Կուբայի հեղափոխության առաջնորդը:

Ընդ որում Ֆիդել Կաստրոն նշում է, որ Օբամայի անկեղծությունը կասկած չի հարուցում: «Ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել նրա (Օբամայի) խոսքերի անկեղծությունը, երբ նա վստահեցնում է, որ իր երկիրը կդարձնի ազատության, ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պահպանման և այլ պետությունների անկախությունը հարգող պետության չափանիշ»,- ավելացնում է Ֆիդելը

«ԱՄՆ առաջին սևամորթ նախագահի խելացի և ազնիվ դեմքը... վերջապես դարձավ ամերիկյան երազանքի կենդանի խորհրդանիշ»,- շարունակում է նա:

Այսպես, Օբաման «արդեն հայտարարել է, որ Գուանտանամոյի անօրինական ռազմաբայում անհապաղ կդադրեցվեն բանտարկությունն ու կտտանքները», հիշեցնում է Ֆիդելը:

Դա, նշում է Ֆիդելը, «սկսում է կասկած սերմանել նրանց ուղեղներում, ովքեր ահաբեկչությունը դիտում են որպես երկրի արտաքին քաղաքականության անքակտելի մաս»:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։