485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Կալիֆոռնիայում անտառային հրդեհի մեղավորը բողոքել էր իր շանը քնեցնելու որոշման դեմ
11:11
23 Հունվարի 2009

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 2006 թ.-ին տեղի ունեցած և հինգ հրշեջի կյանք խլած անտառային խոշոր հրդեհի մեղավորը դատարանում իր գործողությունները բացատրել է նրանով, որ նման ծայրահեղ միջոցով բողոքել է իր շանը՝ ամերիկյան պիտբուլտերյերին քնեցնելու վերաբերյալ անասնաբույժների որոշման դեմ, հինգշաբթի գիշերը տեղեկացրել է Ֆրանս Փրես գործակալությունը։

38-ամյա Ռեյմոնդ Լի Օյլերը (Raymond Lee Oyler) մեղադրվում է հինգ մարդկանց սպանության և հրկիզում կազմակերպելու մեջ։ Եթե նրա հանցանքն ապացուցվի, ապա նրան սպառնում է պատժամիջոց՝ ընդհուպ մինչև մահապատիժ։ Դատախազի խոսքերով, Օյլերը դիտավորյալ հրկիզել է անտառային տարածքը գիշերային ժամին, որպեսզի հրշեջ ծառայությունները հնարավորություն չունենան գործի դնել ավիատեխնիկան հրդեհը մարելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կալիֆոռնիայում հրդեհը բռնկվել էր 2006 թ.-ի հոկտեմբերի 25-ի գիշերը։ Հրե տարերքը, որն արագորեն տարածվել էր ավելի քան 15 քառակուսի կմ մակերեսով, հաջողվել էր մարել միայն մի քանի օր անց։

Տեղական իշխանությունների տվյալներով, այդ ժամանակ այրվել էր 54 կառույց և 16 հազ. հեկտար անտառահատված։ Զոհվել էր հինգ հրշեջ, նրանցից ամենակրտսերը 20 տարեկան էր և հրդեհից պաշտպանում էր բնակելի տներից մեկը Փալմ Սփրինգից հյուսիս-արևմուտք գտնվող լեռնային տեղանքում։ Քամու ուժգնությունը, որի արագությունը ժամում ավելի քան 40 կմ էր, հրե պատ էր առաջացրել, որը փլուզվել էր հրշեջների վրա։ Այրվել էին նաև նրանց մեքենաները։

ԱՄՆ հրշեջների շրջանում անտառային հրդեհները մարելիս նման զգալի զոհեր չէին եղել 2001 թ.-ի հուլիսին Վաշինգտոն նահանգում գտնվող Օկանոգան ազգային արգելոցում տեղի ունեցած հրդեհից ի վեր։ Այն ժամանակ զոհվել էր չորս հրշեջ, նրանք մնացել էիր հեռավոր հրկիզվող ձորում։

Բացի այդ, շուրջ 400 մարդ շրջափակման մեջ էր մնացել անտառային պարկում. շրջապատող աշխարհի հետ նրանց միացնող միակ ճանապարհը հրդեհի մեջ էր, սակայն շուտով նրանք բոլոր փրկվեցին։

Հրդեհի ժամանակ վտանգավոր գոտուց տարհանվել էր ավելի քան 200 մարդ, այդ թվում նաև Թուին Փայնս (Twin Pines) ռանչոյում գտնվող անչափահասների գաղութի կալանավորները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: