480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման ստիպված է եղել մեկ անգամ ևս երդվել Սպիտակ տանը՝ «առաջին փորձի» ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով
11:26
22 Հունվարի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել երկրորդ անգամ երդվել Սպիտակ տանը, քանի որ երեքշաբթի «առաջին փորձի» ժամանակ երդման տեքստում բաց է թողնվել մեկ բառ, ինչը խախտել է արարողակարգը, հինգշաբթի հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ արարողակարգը ղեկավարել է գերագույն դատավոր Ջոն Ռոբերթսը, նշում է գործակալությունը։

Սպիտակ տան ներկայացուցիչների տվյալներով, որոշում է ընդունվել իրականացնել երդման արարողությունը երկրորդ անգամ՝ «ելնելով հեռատեսական և նախազգուշական նկատառումներից»։

«Մենք կարծում ենք, որ երեկ երդմակալությունն արդյունավետ է անցել, և նախագահը երդվել է պատշաճ կերպով», - հայտարարել է Սպիտակ տան խորհրդի ներկայացուցիչներից մեկը։

Սակայն, նրա խոսքերով, «երդման տեքստն ամրագրված է Սահմանադրության մեջ՝ ոչ թե նախազգուշական նկատառումներից ելնելով, և երդման ժամանակ մեկ բառ էր բաց թողնվել, որը խախտել էր ողջ արարողակարգը, ինչը հաշվի առնելով՝ Ջոն Ռոբերթսն անցկացրեց այն երկրորդ անգամ»։

Օբաման երեքշաբթի ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ 44-րդ և առաջին սևամորթ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։