478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ 44-րդ և առաջին սևամորթ նախագահը
12:11
21 Հունվարի 2009

Բարաք Օբաման ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը և դարձավ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը։

Վաշինգտոնի ոստիկանության գլխավոր վարչության նախնական գնահատականով, Օբամայի երդմնակալության արարողությունը դիտելու էր եկել 1-2 միլիոն մարդ։ Սա բացառիկ ռեկորդ է։ Նախորդը սահմանվել էր 1993 թ.-ին, այն ժամանակ Բիլ Քլինթոնի երդմակալության արարողությանը հավաքել էր ավելի քան 800 հազ. հանդիսատես։

«Ես՝ Բարաք Հուսեյնի Օբաման, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ ազնվորեն կկատարեմ Միացյալ Նահանգների Նախագահի պարտականությունները, և իմ ուժերի չափով կպահպանեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը։ Աստված ինձ օգնական», - ասել է ԱՄՆ 44-րդ նախագահը։

Օբաման նախագահական երդումը տվել է՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որից օգտվել էր Աբրահամ Լինքոլնը 1861 թ.-ին տեղի ունեցած իր երդմնակալության ժամանակ։ Լինքոլնի Աստվածաշունչը, որը համարվում է ԱՄՆ ազգային արժեք, Կապիտոլիում է հասցվել հատուկ ջրակայուն և հրակայուն պաշտպանիչ տուփի մեջ։

Երդման արարողությունից հետո Օբաման ելույթ է ունեցել ավանդական երդմնակալության խոսքով, որը դարձել է նրա նախագահության առաջին ելույթը։

«Այսօր մենք հավաքվել ենք, քանի որ վախի փոխարեն նախընտրել ենք միասնությունը, հակամարտության ու տարաձայնությունների փոխարեն՝ միասնությունն ու նպատակը», - ասել է ԱՄՆ 44-րդ նախագահը։

Օբաման հայտարարել է Ամերիկայի տնտեսության վերելքի ապահովման անհրաժեշտության մասին։

Բուշի նախագահական լիազորությունների վերջնաժամկետը լրացել է երեկ՝ ուղիղ կեսօրին (Երևանի ժամանակով ժամը 21։00-ին)։ «Էնդրյուս» ավիաբազայից Բուշը ինքնաթիռով մեկնել է Միդլենդ (Տեխաս նահանգ), որտեղ նրան հանդիսավոր կերպով դիմավորել են՝ որպես Սպիտակ տակ արդեն նախկին ղեկավարի։

Հնագույն ավանդույթի համաձայն, Բուշը, լքելով Սպիտակ տունը, Ձևաձև աշխատասենյակում գտնվող նախագահական գրասեղանի դարակում Օբամայի համար անձնական գրառում է թողել, որի բովանդակությունը գաղտնի է մնում։ Օբաման կկարդա այդ գրառումը, երբ կստանձնի պաշտոնն ու առաջին անգամ կհայտնվի Ձվաձև աշխատասենյակում՝ արդեն որպես ԱՄՆ նախագահ։

Երեկ կայացած երդմնակալության արարողությունը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում իրենց նախորդների մահվանից կամ  հրաժարականից հետո ԱՄՆ պատմության մեջ իրենց պաշտոնները 68 անգամ ստանձնած ամերիկացի նախագահների երդմնակալության թվով 56-րդ արարողությունն էր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել: